Հայտնի են դարձել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու պլանի մանրամասները․ Economist
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծրագրում են Ուկրաինայում տեղակայել իրենց ռազմական կոնտինգենտը ոչ թե մարտական շփման գծում, այլ քաղաքներում, նավահանգիստներում, ուկրաինական ատոմակայաններում և այլ ենթակառուցվածքային օբյեկտներում։ Այս մասին գրում է բրիտանական The Economist ամսագիրը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Արևմտյան պաշտոնյայի խոսքով՝ դրանք կտեղակայվեն ոչ թե արևելքում՝ առաջնագծում, այլ ուկրաինական քաղաքներում, նավահանգիստներում, ատոմակայաններում և այլ կարևոր ազգային ենթակառուցվածքային օբյեկտներում»,- ասվում է հրատարակության հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, ըստ ամսագրի, Ուկրաինա զորքերի պոտենցիալ տեղակայումը կարող է բացասաբար ազդել այն երկրների պաշտպանության վրա, որոնք որոշում են դա անել: