Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ ոչ ոք չի հարցրել. Լավրովն ասել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ այս հարցը պետք է համաձայնեցվի երկու կողմերի միջև, սակայն «Ռուսաստանին ոչ ոք չի հարցրել»։

«Մեզ ոչ ոք այդ մասին չի հարցրել։ Այս մոտեցումը, որը պարտադրում են եվրոպացիները, առաջին հերթին՝ Ֆրանսիան, ինչպես նաև բրիտանացիները, նպատակ ունի էլ ավելի թեժացնել այս հակամարտությունը և ճնշել այն հանդարտեցնելու ցանկացած փորձ»,- Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է «Կոմերսանտ»-ի հարցին Սերգեյ Լավրովը։

Նա նաև ասել է, որ Եվրոպան փորձում է բացահայտորեն տապալել Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, հայտարարում է Կիևին ռազմական օգնության նոր մեծ փաթեթների մասին, դրդում նրան շարունակել ռազմական գործողությունները: Որպես այս պնդման ապացույց՝ նա ներկայացրել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի այն հայտարարությունը, որ  տվյալ իրավիճակում Ուկրաինայի համար խաղաղությունն ավելի վատ է, քան պատերազմը: 

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելը։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, այդ ուժերը պետք է տեղակայվեն այնպիսի ձևով, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար։

«Մեզ պետք են խաղաղապահներ... բոլորի համար ընդունելի ձևով», - ասել է Թրամփը: Նրա խոսքով, ապագայում Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։

«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Եվրոպան է պատասխանատվություն կրելու դրա համար»,- ասել է նա։

Սպասվում է, որ փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինայում մինչև 30,000 եվրոպացի զինծառայողներ տեղակայելու ծրագիրը։ Այս պլանը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից. Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են, որ ԱՄՆ-ն ապահովի կրակային աջակցությունը՝ այն է՝ կործանիչների և այլ սարքավորումների տեղակայումն Ուկրաինայի հարևան երկրներում, գրում է The Telegraph թերթը։

Ատելության ու թշնամանքի սերմանում և խորացում՝ քպական իշխանության հիմնական «զենքերից» մեկը. «Փաստ»Ոնց թե դու իմ «թանին թթու ասե՞ս». «Փաստ»Չեն հանձնվում. ի՞նչ տարբերակներ է աշխատեցնելու ՔՊ-ն Գյումրիում. «Փաստ»Կիրկորովը պատմել է՝ ինչպես է Եվգենի Պետրոսյանն իրեն օգնել ազատվել կախվածությունիցՉինաստանն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%Վայոց ձորում «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը2,64 տրիլիոն դոլար. Microsoft-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Երևանում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին և մարիխուանաLouis Vuitton-ը ներկայացրել է Chocolate Egg Bag ուտելի պայուսակը Զատկի համար՝ 224 եվրո արժողությամբԼավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա. կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված