Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների հեռանկարը և «ապագա կա»-ի կործանարար հետևանքների դասերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական հերթական ընտրություններին։ Իրապես հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրական գործընթացը վճռորոշ է լինելու մեր երկրի համար։ Նշում ենք հաջորդ տարին՝ չբացառելով նաև այս տարեվերջին արտահերթ ընտրությունների հավանականությունը: Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստը մնում է փաստ, որ առաջիկա ընտրությունները «յոթ սարից այն կողմ» չեն:

Եվ հասկանալի է, որ մեր քաղաքացիների ձայներից է կախված լինելու, թե ինչ իրավիճակ կունենանք, ներկա պարտվողական, զիջողական, կոլապսային վիճակը կփոխվի, թե ոչ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժող կիրառելու է վարչական ռեսուրս, այդուամենայնիվ, նրա վարկանիշն այնքան ցածր է, որ մեր քաղաքացիների ակտիվության, սթափության ու անցած տարիներից դասեր քաղելու ունակության պարագայում նույնիսկ դա չի կարող փրկել ներկա իշխանություններին:

Իսկ մինչ այդ փորձենք վերհիշել, թե ինչպես էր 2021 թվականին Փաշինյանն իր ընտրարշավն իրականացնում և ինչ մեծ խոստումներ էր տալիս։ Նա մուրճը ձեռքին բնակավայրից բնակավայր էր գնում՝ հայտարարելով, թե ինքը պողպատե մանդատ է ցանկանում, և իր ընտրությունից հետո մուրճը գործելու է։ Բայց իրականում այդ մուրճը գործեց միայն ընդդիմության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ։ Նկատի ունենք առաջին հերթին բազմաթիվ ընդդիմադիր գործիչների ու իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձանց նկատմամբ քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը։ Ու մինչև այսօր տեսնում ենք այս գործընթացի շարունակությունը։ Ավելին, որքան մոտենան ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանն ավելի ուժգին է կիրառելու իրավապահ համակարգը՝ որպես իր քաղաքական ու անձնական շահերի սպասարկման գործիք:

Իսկ մյուս կողմից էլ դեռ 2018 թվականի իշխանափոխությունից ու նույն թվականի ընտրությունների քարոզարշավից սկսած արմատավորվող ատելության և թշնամանքի գեներացման «մշակույթը» 2021 թվականին ավելի խորացավ՝ ի հեճուկս առկա բարդ իրավիճակի։ Ավելին, այդ ամենը հիմա նոր «բարձունքներ» է նվաճում: Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ լրահոսում արդեն սովորական են դարձել մեկը մյուսին վնասելու, ծեծուջարդի ու սպանությունների մասին հաղորդագրությունները։ Էլ չենք խոսում այն մասին, որ սոցցանցերում պարզապես հայհոյանքի, սպառնալիքների, չարության, ատելության «խրախճանք» է, որը, բնականաբար, ավտոմատ տեղափոխվում է իրական կյանք:

Մյուս կողմից՝ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (թե՛ 2018 թվականին, թե՛ հատկապես 2021 թվականի ընտրությունների ժամանակ), որ ժողովրդից թալանվածը հետ է բերելու, բայց նրա պաշտոնավարման հերթական ժամկետն արդեն մոտենում է ավարտին, ժողովուրդն այդպես էլ չի նկատում, որ թալանվածը վերադարձվում է իրեն։ Եթե իսկապես մեծ միջոցներ վերադարձված լինեին, ապա կարելի էր դրանով ժողովրդի համար կոնկրետ հարց լուծել։ Առավել մանրակրկիտ դիտարկելու դեպքում կհասկանանք, որ մի քանի ցուցադրական հաղորդագրություններից, աղմուկ-աղաղակից ու չնչին չափերի վերադարձված միջոցներից բացի ոչինչ չկա։ Հիմա Փաշինյանն իր սոցցանցի էջում կենտրոնանում է 2010 թվականի արտադրության ինչ-որ «Range Rover»-ի, կամ մի քանի մետր հողատարածքի վերադարձի վրա։ Ընդունեք, որ զավեշտալի է։ Ավելին, ոչ միայն զավեշտ է, այլև ուղղակի ծաղր հանրության, հատկապես իր կողմնակիցների նկատմամբ, որքան էլ նրանք հիմա արդեն շատ փոքրաթիվ լինեն:

Սրան զուգահեռ իշխանությունները ժողովրդի հաշվին, այսինքն՝ հարկատուների վճարած գումարներով ոչ միայն խոշոր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, այլև բազմաթիվ այլ շռայլ ծախսեր են իրականացնում։ Դեռ չենք խոսում այն մասին, որ շատ գնումներ էլ կատարում են գաղտնիության քողի ներքո, որ հանրությունը տեղյակ չլինի։

Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարում էր, թե «ապագա կա», որն էլ դարձավ իր ընտրարշավի կարգախոսը։ Պարզվեց՝ ապագա կա միայն քպականների ու նրանց մերձավորների համար: Իսկ հայ ժողովուրդը հիմա «վայելում է» այդ «ապագան», երբ 2023 թվականին Արցախն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, հազարավոր արցախցիներ ուղղակի բռնագաղթի ենթարկվեցին։ Այդ «ապագայի» մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասն այսօր գտնվում է օկուպացիայի տակ, գումարած, որ Տավուշում իրականացված «սահմանազատման» արդյունքում նոր տարածքներ զիջվեցին հակառակորդին։ Մյուս կողմից՝ հենց Փաշինյանն էր, որ ընտրարշավի ժամանակ խոստանում էր, թե Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու է, բայց մինչ օրս ոչ միայն գերիներ կան Ադրբեջանում, այլև Բաքուն գերեվարել, պահում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և նրանց մասնակցությամբ դատական շոու նկարահանում։

Փաշինյանը խոստանում էր, որ պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը, բայց դրա փոխարեն արտաքին պարտադրանքը բերում է մեր ներքին հանրային կյանք։ Իրավիճակն այնտեղ է հասել, որ արդեն Ադրբեջանն ու Թուրքիան պետք է որոշեն, թե հայ ժողովուրդն ինչպիսի պետության մեջ պիտի ապրի կամ ինչպիսի Սահմանադրություն ունենա։ Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվից հնչող պահանջներին համապատասխան՝ Փաշինյանը սկսել է նոր Սահմանադրություն ունենալու նախապատրաստությունը՝ չնայած լոլոներ է կարդում, թե իբր դրանով բարձրանալու է Հայաստանի մրցունակությունը տարածաշրջանում։

Նոր Սահմանադրության ընդունման նպատակը շատ պարզ է՝ հանրային մակարդակում ընդունելի դարձնել հայ ժողովրդի անօտարելի իրավունքներից ու պահանջատիրությունից հրաժարվելը։ Ու դրսից հնչող պահանջներին համապատասխան՝ այնպիսի օրենսդրական միջավայր են փորձելու ստեղծել, որ հետագայում ապահովվի ադրբեջանցիների ներհոսքը դեպի Հայաստան։ Փաստացի ստացվում է, որ մինչ Փաշինյանը իր պողպատե մանդատն ու մուրճը կիրառում էր ընդդիմության նկատմամբ, թուրքադրբեջանական մուրճն անընդհատ Հայաստանի գլխին էր իջնում։

Իսկ եթե ավելացնենք, որ այդ «ապագայում» Հայաստանի քաղաքացիների (բացի քպականներից ու նրանց մերձավորներից) կյանքը գնալով բարդանում է, որ աղքատությունն ավելի ու ավելի մեծ ծավալներ է ստանում, ապա «ապագա կա»-ի կառուցվածքն ու հետևանքներն ավելի պարզ կլինեն: Ու ընդհանրապես, որևէ ուղղություն չկա, որ հնարավոր լինի ասել, թե իրոք հաջողությունների ենք հասել. միայն ձախողումներ են և ավերումներ։

Տրամաբանորեն այսքանից հետո Փաշինյանը հաջորդ ընտրություններին վերարտադրվելու շանս չպետք է ունենա, առավել ևս, կրկնենք, նրա վարկանիշը ձգտում է իր իսկական վարկանիշին, այն է՝ հայտնի 7 տոկոսին։ Ուղղակի ընդդիմության դաշտը ևս լճացած է, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմից, կարծես, հարմարվել են նոր իրավիճակին, իսկ մյուս կողմից՝ ընդդիմության շարքերում խանդը, ներքին բախումներն ու անառողջ մրցակցությունը լուրջ խոչընդոտ են դառնում։ Բայց ժամանակ կա, ու առկա վակուումը հնարավոր է ու պետք է լցնել համազգային օրակարգի շուրջ էներգետիկա ձևավորելու և իրական հույս արթնացնելու միջոցով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոնալդուն ռեժիսոր Մեթյու Վոնի հետ անկախ կինոստուդիա է բացել Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 125% «Շատ բարդ նկարահանումներ են եղել». Բրյունետն անկեղծացել է տեսահոլավակի կադրից դուրս ապրումների մասինՎրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ԿոբախիձեՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԱնթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ»
Ամենադիտված