Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ապրենք, որ Գարեգինս էլ մեզ հետ ապրի». ենթասպա Գարեգին Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, աշխատասեր, հետաքրքրասեր»,- որդու՝ Գարեգինի մասին խոսելիս «Փաստի» հետ զրույցում ասում է հայրը՝ պարոն Արտուշը: Գարեգինը ծնվել է Շիրակի մարզի Երազգավորս գյուղում: «Այստեղ դպրոց է հաճախել, որն ավարտել է Արցախում»:

Հայրիկը հիշում է՝ որդուն հետաքրքրում էին տեխնիկական միջոցները, քանդում էր, հավաքում: «Դպրոցում իր հետաքրքրության կենտրոնում էր Հայոց պատմությունը: Մայրը Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր, նաև այդ առարկաներն էին իր ուշադրության ու հետաքրքրության կենտրոնում: Պատահական չէր, որ պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ընդունվեց Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան համալսարան: Պատմության ֆակուլտետի ուսանող էր»:

Երանոսյանների ընտանիքը դեռ տարիներ առաջ որոշում է տեղափոխվել ազատագրված Արցախի Քաշաթաղի շրջան, հաստատվում Բերձորից հարավ՝ Արծվաշեն գյուղում: «Փոքր տղաս սովորում էր Մոնթեի անվան վարժարանում, մեծ տղաս մեզ հետ էր: Այնտեղից 2000 թ. դեկտեմբերին Գարեգինը զորակոչվեց բանակ։ Զինվորական ծառայությունը սկզբում անցկացրել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև՝ Վանաձորի ԴՈւՑ զորամասում: Հայրիկի խոսքով, ժամկետային ծառայությունից հետո որդին նպատակադրվեց Որոտանի հովտում ստեղծել տնտեսություն, հիմնել սեփական այգի: «Զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ: Զուգահեռ Գարեգինը ծառայության անցավ ԱԱԾ սահմանապահ զորքերի 2-րդ ջոկատում: Բոլորս աշխատում էինք, կինս ուսուցիչ էր, հետո դարձավ ուսմասվար, ապա՝ դպրոցի տնօրեն, իսկ ես Մխանց համայնքի ղեկավարն էի, որը հետագայում միավորվեց Արծվաշենի հետ»:

Գարեգինը մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, որպես կամավորական, ծառայություն է իրականացրել Արցախի առաջնագծի տարբեր դիրքերում՝ Ջրականից մինչև Ասկերան։ Այդ ընթացքում պարգևատրվել է ԵԿՄ պատվոգրով և շքանշանով։ «Ես էլ էի այդ ժամանակ մեկնել առաջնագիծ: Գարեգինս զոհվել է նույն այն դիրքերում, որտեղ մենք միասին ենք եղել 2016 թվականին»:

ԱԱԾ սահմանապահ զորքերում մի քանի տարի ծառայելուց հետո Գարեգինը տեղափոխվում է ՊՆ Գորիսի զորամիավորում: «2019 թ. օգոստոսին Գարեգինը, որպես ենթասպա, ծառայության անցավ Իշխանաձորում՝ նոր բացված զորամասում: Այնտեղ աշխատում էր նաև փոքր եղբայրը՝ ենթասպա Գրիգոր Երանոսյանը՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ»:

Հայրիկը հիշում է՝ ժամկետային ծառայությունից վերադառնալուց, պատմության ֆակուլտետ ընդունվելուց հետո է որդին իրեն հայտնել զինվորական դառնալու որոշման մասին: «Զուգահեռ մեզ էր օգնում ամեն հարցում, գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանքից երբեք չի խուսափել: Նույն կերպ՝ նաև եղբայրը: Ծառայությանը զուգահեռ աշխատել ենք միասին, այգի հիմնել, երկու որդիներս իմ թևերն էին»:

Սկսվում է պատերազմը: «Առաջին օրվանից երկու եղբայրով եղել են պատերազմի դաշտում: Տագնապ էր հայտարարվել, իրենց զորամասը մեկնեց առաջնագիծ։ Նույն կերպ՝ նաև ես: Որպես ազատամարտիկ՝ ջոկատի հետ կամավոր մեկնել էի մարտի դաշտ: Բայց մենք տարբեր հատվածներում ենք եղել: Ինձանից 800 մետր հեռավորության վրա էին գտնվում տղաներս: Չկարողացա վերջին պահին Գարեգինին հասնել, եթե իր կողքին լինեի, չէր զոհվի»:

Հոկտեմբերի 3-ի կեսգիշերն անց Գարեգինն ընկերների հետ ընկնում է շրջափակման մեջ, մարտի բռնվում հակառակորդի հետ։ Եղբայրը հրամանատարի հատուկ հանձնարարությամբ մի քանի հոգով եղել է այլ հատվածում: Մինչև նա վերադառնում է, Գարեգինն արդեն դիրքերում վիրավոր է եղել. գնդացիրը՝ ձեռքում, ավտոմատը՝ կողքին: Գնդացիրով է կռվել մինչև վերջ: Միայն Գարեգինս է այդ հատվածում զոհվել»:

Վիրավոր Գարեգինին եղբայրն ու զինակից ընկերները տեղափոխում են այլ հատված: Նա անմահանում է եղբոր գրկում: «Եղբայրը ծածկում է Գարեգինին իր բուշլատով: Մյուս տղաս մի կերպ է փրկվում այդ օրը»: Գարեգինը զոհվել է հոկտեմբերի 4-ին Լելե Թեփե բարձունքի ներքևի հատվածում դիպուկահարի կրակոցից:

Պարոն Արտուշը պատմում է՝ հետո իրենք արդեն Ստեփանակերտում էին: Եվ միայն 75 օր հետո եղբայրը վաշտի հրամանատարի հետո կարողանում է դուրս բերել Գարեգինի մարմինն արդեն թշնամու տիրապետության տակ հայտնված տարածքներից: «Ինքնաձիգի վերջին փամփուշտն իր մոտ է եղել, որ եթե հանկարծ ընկներ շրջափակման մեջ, ապա թույլ չտար, որ իրեն գերեվարեին»:

Երբ հարցնում եմ, թե որտեղ է հիմա Գարեգինը, հայրիկն արձագանքում է՝ նրան տուն եմ բերել: Գարեգինը, ցավոք, չի հասցրել ընտանիք կազմել: «Ամուսնանալու հարցն այսօր-վաղ էր անում, ինձ էլ, մայրիկին էլ ասում էր՝ կամուսնանամ: Բայց չհասցրեց:

Իսկ հիմա պետք է ապրենք, որ Գարեգինս էլ մեզ հետ ապրի: Ես ու կինս պետք է ապրենք, որ մեր թոռներին հասցնենք իրենց նպատակներին: Պետք է ձգտենք հաղթահարել դժվարությունները, ինչպես Գարեգինս կանգնեց ոսոխի դեմ և ամբողջ մի գումարտակ փրկեց: Այստեղից է գալիս մեր ապրելու ուժը»:

Այսօր դպրոցում սովորող աշակերտներին Գարեգինի հիշատակի անկյունն է պատմում նրա մասին, գրքերը, որոնք պատմում են պատերազմում անմահացած մեր բոլոր տղաների մասին, թերթերում տպագրված հոդվածները: Եվ, իհարկե, Գարեգինի տանն էլ իր անկյունը կա, որտեղ նրա լուսանկարներն են, մեդալները, նրա իրերը:

Հ. Գ. - Ենթասպա Գարեգին Երանոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Արցախի նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Երազգավորս գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոնալդուն ռեժիսոր Մեթյու Վոնի հետ անկախ կինոստուդիա է բացել Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 125% «Շատ բարդ նկարահանումներ են եղել». Բրյունետն անկեղծացել է տեսահոլավակի կադրից դուրս ապրումների մասինՎրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ԿոբախիձեՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԱնթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ»
Ամենադիտված