Թուրքիայում ByLock-ի պատճառով ձերբակալվել է քաղաքապետարանի 79 աշխատակից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայի Հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել գյուլենական շարժման անդամների շրջանում կիրառվող հեռախոսային ByLock հատուկ ծրագրից օգտվելու մեջ մեղադրվող ևս 79 պետական ծառայողների:
Գրում է Էրմենիհաբեր-ը` վկայակոչելով թուրքական «Haberler» լրատվամիջոցին: 79 հոգուց 60-ը՝ Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցներ են, իսկ մնացած 19-ը Քեչիօրենի, Սինջանի և Քահրամանքազանի քաղաքապետարանների աշխատակիցներ են:
Մեղադրյալներից որոշները արդեն բերման են ենթարկվել և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ՝ ցուցմունք տալու:
Բացի այդ, աղբյուրը տեղեկացնում է, որ նույն մեղադրանքի հիման վրա դատախազության կողմից որոշում է կայացվել բերման ենթարկել Թուրքիայի Զարգացման նախարարության և Կրթության նախարարության 60 նախկին աշխատակցի: