Դոդիկը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
BBC-ն գրում է. Բոսնիա և Հերցեգովինայի դատարանը Սերբիայի առաջնորդ Միլորադ Դոդիկին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման և 6 տարով արգելել քաղաքական գործունեություն ծավալել։
Նրան մեղավոր են ճանաչել Բոսնիայի Սահմանադրական դատարանի որոշումները չկատարելու մեջ։
Դոդիկը չի ընդունում դատարանի որոշումը և շարունակում է իրեն համարել օրինական առաջնորդ։
Նա չէր մասնակցում դատավճռի հրապարակմանը՝ գտնվելով Բանյա-Լուկայում՝ Սերբական Հանրապետության խորհրդարանում։ Նրա կողմնակիցները ևս հավաքվել էին խորհրդարանի մոտ։