Մատվիենկոն Ստամբուլում հանդիպում կունենա Էրդողանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որը գտնվում է Թուրքիայում, հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդել է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։
«Պլանավորված է Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում», - նշել են մամուլի ծառայությունում:
Մատվիենկոն Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի պատվիրակության գլխավորությամբ փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։