«Մարգարա» անցակետի շինարարական աշխատանքներն ավարտված են․ ՏԿԵ նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի հետ այց է եղել «Մարգարա» անցակետ, շինարարական աշխատանքներն ավարտված են, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն՝ անդրադառնալով հայտարարությանը, թե մարտի 1-ին Մարգարային անցակետը պետք է բացվի։
«Մյուս մասը քաղաքական որոշում է, որը կախված չի միայն Հայաստանի դիրքորոշումից։ Որևէ հստակեցում այս մասով չկա, կամ առնվազն ես չեմ տիրապետում նման հստակեցման»,-ասաց Խուդաթյանը։