Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժշկի թուղթը չի օգնում. աշակերտների բացակայություններն անհետևանք չեն մնա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ն ուշադրության կենտրոնում է պահում դպրոցներում ստեղծված իրավիճակը, երբ երեխաները՝ հազող, փռշտացող ու ջերմող ստիպված դասի են գնում։ Ըստ ահազանգած ծնողների՝ երեխաները հիվանդ դասի են գնում, քանի որ դպրոցներում բացակայությունները խստացրել են, և եթե բացակաների թիվը մեծ է, ապա աշակերտներին վերաքննության են թողնում, և հաջորդ դասարան տեղափոխվելը խնդիր է դառնում:

«Երեխաները հիվանդ են, չեն կարողանում տունը մնալ և նորմալ լավանալ, ամբողջ դասարանում 10-15 աշակերտ հիվանդ են, բայց դասի ենք ուղարկում, քանի որ բացակաները դնում են անգամ բժշկի թուղթ ունենալու պարագայում։ Դասղեկներին խնդրում, աղաչում ենք, բայց անարդյունք, մեկ է, բացակաները դնում են, ասում են՝ «բժշկի թուղթը հաշվի չենք առնում, կապ չունի այդ թուղթը»։ Պարզ է՝ հրահանգ է իջեցված խստացնել բացակաների մասով, բայց չէ որ երեխաները հիվանդ են, և իրենց պետք է մի քանի օր տանը մնալ և լավանալ։ Արդեն չգիտենք՝ ի՞նչ անենք, որերոդ շաբաթն է, երեխաս չի լավանում, ի՞նչ անենք, որ վերաքննության չմնա ու լավանա»,– պատմեց ծնողներից մեկը։

Ավելի վաղ MediaHub-ին Առողջապահության նախարարությունից ասել էին, որ դպրոցները չեն փակվելու։

«Դպրոցները փակելու համար հատուկ կարգավորում է մշակված, որով պետք է տվյալ դասարանի բացակաները՝ ՍՇՎ–ով պայմանավորված բացակաների 25%-ը գերազանցեն, այդ դեպքում այդ դասարանը, այնուհետև դպրոցը կարող են կարգավորվել՝ անցնել հեռավար ուսուցման»,– նշել են նախարարությունից։

Ի՞նչ անի աշակերտը, որը հիվանդացել է և չի կարող գնալ դասի, բայց գլխին կա այդ սպառնալիքը, որ կմնա վերաքննության, քանի որ բժշկի թուղթը՝ հարգելի բացակայության մասով, դպրոցը չի ընդունում․ MediaHub-ը դիմեց ԿԳՄՍ նախարարությանը՝ հասկանալու, թե ի՞նչ պետք է անեն թե՛ աշակերտները, թե՛ նրանց ծնողները։

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում է ամենօրյա մշտադիտարկում, որը վկայում է, որ աշակերտների բացակայությունները չեն գերազանցում 10%-ը: Սահմանված չափով բացակայությունները՝ նոր չափորոշիչով դասարաններում, կիսամյակում առավելագույնը 60 ժամ, հին չափորոշիչով՝ տարեկան 200 ժամ, վերաբերում են բոլոր բացակայություններին` անկախ պատճառից, քանի որ սովորողը բաց է թողնում ուսումնական նյութը»,- նշեցին մեր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ–ից։

Նախարարությունից հավելեցին, որ եթե հիմնավոր պատճառով սովորողը տևական ժամամակ չի կարող հաճախել դպրոց, ծնողի դիմումի համաձայն դպրոցը կարող է կազմակերպել հեռավար ուսուցում։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան G7-ի երկրները Հնդկաստանին և Պակիստանին դեէսկալացիայի կոչ են արել 7 օր է՝ հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորած 2-ամյա Տիգրանին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր Անթալիայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել․ մանրամասներ Պակիստանը պայման է նշել Հնդկաստանի հետ հնարավոր խաղաղության համար Խոշոր վթար՝ ԱրարատումԱյս հասցեներում գազ չի լինելու Հյուսիսային Կորեան «առանց վարանելու» կաջակցի Մոսկվային․ Կիմ Չեն Ըն Արծվի՝ Տիգրանին տանելու վարկածը հանեք Փաշինյանը կրկին արշավել է ՍյունիքՓաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»
Ամենադիտված