Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 24-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 6/1 հասցեում գտնվող «Նեֆտոգրուպ» ՍՊԸ-ի գազալցակայանում կատարվող դեպքի վայրի սկզբնական զննության ընթացքում քննիչը ցանկացել է մտնել գազալցակայանի աշխատասենյակ՝ զննությունը շարունակելու, սակայն հայր և որդի՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Էրիկ  Հ․-ն և 58-ամյա Արսեն Հ․-ն, խոչընդոտել են կատարվող քննչական գործողությանը, շուրջ երեք ժամ չեն բացել նշված աշխատասենյակի դուռը՝ այդ կերպ միջամտելու միջոցով խոչընդոտելով քննիչի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով փետրվարի 24-ին հայր և որդի Հ․-երը Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի 6/1 հասցեում գտնվող «Նեֆտոգրուպ» ՍՊԸ-ի գազալցակայանից ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Աբովյանի քննչական բաժին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2024թ․ հունիսի 6-ին պայթյուն և խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր բռնկվել։

Կային վիրավորներ, այրված ու մոխրակույտի վերածված ավտոմեքենաներ, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։

Ժամանել էին մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում աշխատում էին մեծ թվով բժիշկներ, պարեկներ, ոստիկաններ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:

Դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը, Կոտայքի մարզի դատախազի տեղակալներ Գոռ Խանզադյանը, Անդրանիկ Վարդանյանն ու Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանը: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում էին նաև ԲԱՎ, ՃԿԱԿ և ՀՓԱԿ օպերատիվ և հերթապահ խմբերը։

ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ճաքեր է տալիս Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է Անդրանիկ Քոչարյանի թիրախում հիմա էլ գլխավոր դատախազն է Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անում Ալիևները մեկնել են Շուշի Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի վարչական շենքին. պաշտոնյաներ են վիրավորվել Հնդկաստանի 24 օդանավակայան դադարեցրել է աշխատանքը. Economic Times Փաշինյանի այցը Մոսկվա կարելի է ձախողված համարել Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան Սպասվում է +29 աստիճան տաքությունԵՄ-ն դեմ է Ուկրաինայի ապառազմականացմանը․ Կալլաս Խոշոր վթար. ամուսիններ են տեղափոխվել հիվանդանոց Կյանքից հեռացել է «Քարտերի տունը» ֆիլմի ռեժիսորը Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեցՋրանջատումներ՝ նշված հասցեներումԾանոթ ու միաժամանակ անհայտ … սոֆթբոլ Հնդկաստանի և Պակիստանի պատերազմը կարող է վերածվել միջուկային պատերազմի. արդյո՞ք Ռուսաստանը կներքաշվի դրա մեջՀալվող վարկանիշ. Փաշինյանը կորցնում է հեղինակությունը, ընդդիմությունը ձեռք բերումԿամչատկայում երկու երկրաշարժ է գրանցվելՀաղթանակի օր․ պատմության այս օրը (09 մայիս)Հաղթանակի օրը մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն 99% համոզվեցինք, որ երեխային գողացել ենՓաշինյանը ժամանեց Մոսկվայի Կարմիր հրապարակ (տեսանյութ) «Մեզանից գողացվեց մեր Արցախը, բայց մենք փյունիկի պես վեր կհառնենք»․ Բագրատ Սրբազան Նոր մանրամասներ՝ ՄարմարիկիցԱրտակարգ դեպք՝ ԼոռիումԲիթքոյնի գինը գերազանցել է 100 հազար դոլարըՈղբերգական վթար․ կա 1 զոհ, 3 վիրավորՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջել Սյունիքում․«Հրապարակ» Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը. «Ժողովուրդ» ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․«Հրապարակ» Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայումԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել էՉաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. հասակի փոփոխություն էլ պետք է արվի ոստիկանների ընդունման կարգում. Փաշինյան (տեսանյութ)Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններումAudi-ն ներկայացրել է նոր A6 plug-in հիբրիդային մոդելներ Պրեմիերա. Արման Հովհաննիսյան- «Դարը մեկ» «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». նոր մանրամասներ Բրավո ՊՍԺ-ին, բայց մենք շատ ավելի լավն էինք․ Արտետա Այն, ինչ արեցինք «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Ասադի և հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ` Թեհրանում. Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է ԻրանինԿամչատկայում մի քանի րոպեում 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանը շարունակում է մնալ եվրոպական անվտանգության ամենամեծ uպառնալիքը. ՄերցՇղթայական ավտովթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհինԿրեմլում մեկնարկել է Պուտին-Սի Ծինփին հանդիպումըԶելենսկին հայտարարել է` Ռուսաստանի վրա Հաղթանակի օրը Ուկրաինայի հարձակումն «արդարացի» է Խոշոր վթար՝ Արարատում, «BMW»-ն բախվել է «KamAZ» բետոնախառնիչին, վիրավnր կաԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան
Ամենադիտված