ՌԴ ԱԴԾ-ն մահափորձ է կանխել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ կանխել է Սիմֆերոպոլի և Ղրիմի մետրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) դեմ մահափորձը։ Մոսկվայում ձերբակալվել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ծառայության տվյալներով՝ նրանք հավաքագրվել են Ուկրաինայի ռազմական հետախուզության կողմից։ Կասկածյալների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և կեղծ փաստաթղթեր։ Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն նախապատրաստելու և պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության համար։ Երկու մեղադրյալներն էլ ձերբակալված են։
Նրանք խոստովանել են, որ 2024 թվականի կեսերին իրենց հավաքագրել է Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական տնօրինության աշխատակիցը՝ Մետրոպոլիտ Տիխոնի վրա հարձակում նախապատրաստելու համար։ ԱԴԾ-ի տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերին թաքստոցի միջոցով նրանց են փոխանցվել պայթուցիկ սարքեր։ Ծառայությունը պնդում է՝ հարձակումից հետո մեղադրյալները ծրագրել են կեղծ անձնագրերով հեռանալ Ռուսաստանից։