Այլևս ինչ չի թույլատրվի անել զորակոչի ենթակա ուկարինացի քաղաքացիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինացի տղամարդ կամավորների կողմից մարդասիրական և բժշկական պարագաների տեղափոխումն այլևս պատճառ չէ նրանց արտասահման մեկնելու համար։ Ինչպես հայտնել են Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնից, այժմ նման բեռներ տեղափոխող զորակոչի ենթակա քաղաքացիները կարող են հատել սահմանը միայն ընդհանուր հիմունքներով։ Այսինքն՝ ոչ մի կերպ։ Այս մասին գրում է EADaily-ն։
«Այսօրվանից՝ ռազմական դրության ընթացքում, կառավարության կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն, 18-ից 60 տարեկան ուկրաինացի արական սեռի քաղաքացիների կողմից բժշկական պարագաների և մարդասիրական օգնության տեղափոխումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով»,- ասվում է պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։