Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային դրոշմապիտակների ոդիսականը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 6-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց թվային դրոշմավորման անցնելու նոր նախագիծը: Այն ենթադրում է դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրի կիրառություն և տվյալների ներկայացում ազգային օպերատորի՝ E-Mark համակարգի միջոցով: Ըստ պաշտոնական մեկնաբանման, այս մեխանիզմը նպատակ ունի էականորեն բարձրացնել ստվերի դեմ պայքարի արդյունավետությունը, ապահովել ապրանքների հետագծելիությունը շուկա՝ մուտքից մինչև վերջնական վաճառք և շրջանառությունից դուրսբերում։

ՊԵԿ նախագահի խոսքով, ըստ էության, հին համակարգը եղել է ոչ հետագծելի. «Նոր համակարգը պետությանը հնարավորություն է տալիս հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժը և, հետևաբար, նաև ստվերի հանդեպ վերահսկողություն ունենալ, ինչպես նաև թույլ տալ այս համակարգը ինտեգրել այլ պետական մարմինների համակարգերի հետ և ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլը վերահսկել»։

Հաշվի առնելով ՊԵԿ նախագահի ներկայացրած տեղեկությունը՝ ակնհայտ է, որ պետությունն իր քաղաքականությունն ուղղում է դեպի թվայնացում։ Ավելին, արդեն իսկ կասկածի տակ է դրվում տարիներ շարունակ գործող՝ ֆիզիկական դրոշմապիտակների կիրառմամբ դրոշմավորման և հետագծելիության ապահովման արդյունավետությունը։ Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում հին թղթային դրոշմապիտակներով դրոշմավորման վրա ծախսվել է շուրջ 60 միլիարդ դրամ։

Չնայած նշյալին, պետական գնումների համակարգում 2025 թվականի փետրվարին նախատեսված է ՊԵԿ-ի կարիքների համար 1,6 միլիարդ դրամի դրոշմապիտակների տպագրության գնման հրավեր, որի կիրառությունը, ըստ ՊԵԿ-ի, արդյունավետ չէ և չի ապահովում հետագծելիություն։ Այս հանգամանքը առաջացնում է կարևոր հարցեր. եթե կառավարությունը որդեգրել է թվայնացման քաղաքականություն, ապա արդյո՞ք նման մեծածավալ ֆինանսավորումը չի հակասում այդ մոտեցմանը։

Կան մտահոգություններ, որ հնարավոր է՝ որոշ շահագրգիռ գործարարներ, շարունակելով «հին ավանդույթները», կարողանում են ազդեցություն ունենալ պետական որոշումների վրա՝ նպաստելով իրենց շահավետ պետական գնումների առաջմղմանը։

Այսպիսով, կառավարությունը կանգնած է ռազմավարական ընտրության առջև՝ կա՛մ հետևողականորեն պայքարել մաքսանենգության, ստվերային շրջանառության և հարկերը թաքցնելու դեպքերի դեմ, կա՛մ պահել որոշ բիզնես շրջանակների տնտեսական շահերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ» «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր. «Ժողովուրդ» Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել․ «Հրապարակ» «Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կաշառքի գործով հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ» Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասըԻսրայելը վերջին 24 ժամում հարվածել է Գազայում 35 թիրախի Սանկտ Պետերբուրգում 7-րդ դասարանցին դասընկերոջը 18,2 մլն ռուբլի է տվել Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվեց բնություն. ԲԸՏՄ (տեսանյութ) Ֆլիկ․ Երբ թիմն այսքան լավ է խաղում, գոլերը գետի նման հոսում են Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները ԵՄ-ի գործը չէ, որքան հեռու լինի այս հարցերից, այնքան «լավ» բոլորի համար. Ալիևը՝ ֆոն դեր Լայենի հայտարարության մասին
Ամենադիտված