Զելենսկին կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զելենսկին պատրաստ չէ խաղաղ կարգավորման։ Նա Սպիտակ տանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։ Ուկրաինայի նախագահը կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ Զելենսկի-Թրամփ հանդիպումը շատ թեժ է անցել, վիճաբանություն է սկսվել նրանց միջև, երբ Զելենսկին ընդհատել է Թրամփին ու սկսել է հակադարձել նրան, ինչը զայրացրել է նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսին։