Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը․ պատմության այս օրը (01 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - «Դիսկրիմինացիայի բացառման» համաշխարհային օր, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Գունավոր կանանց ազգային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր, Իսլանդիա՝ Գարեջրի օր, Լեհաստան՝ «Մերժված զինվորների» օր, Պանամա՝ Սահմանադրության օր, Պարագվայ՝ Հերոսների օր, Ռուսաստան՝ Իմունիտետի օր, Կատվի օր, Փորձագետ-կրիմինալիստի օր և Հոսթինգ-պրովայդերների օր, Բուլղարիա՝ Մարտենիցա, Ռումինիա և Մոլդովա՝ Մերցիշոր, Ուելս՝ Սուրբ Դավիթի օր, Կորեա՝ Անկախության շարժման օր, Ճապոնիա՝ Բիկինիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1867-ծնվել է գրող  Նար-Դոսը:

1889-ծնվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը:

1889- ծնվել է հայազգի նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Թադևոսյանը:

1901 - ծնվել է բանաստեղծ Սարմենը:

1934-վախճանվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը:

1952- վախճանվել է նկարիչ, գորգագործ Դովլաթ Գարանֆիլյանը:

1960-ծնվել է քաղաքական գործիչ Արմեն Ռուստամյանը:

1988- ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծվել է  «Կռունկ» քաղաքական-հասարակական կազմակերպությունը, որի ղեկավար է ընտրվել Արկադի Մանուչարովը:

1995- Հայաստանում սկսվում է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը։

1997-Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար:

1998- Արմեն Դարբինյանը դարձել է Հայաստանի վարչապետ:

2008 - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որի արդյունքում զոհվել է 10 մարդ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է տնային կալաքի:

_ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտցրել է արտակարգ դրություն:

2009 -Ընդդիմությունը մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին նվիրված հանրահավաք և երթ է անց կացրել:

2010 - վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006 թվականի հուլիսից:

2018 -Հայաստանը դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը, պաշտոնավարման ժամկետի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

2020- կապված  արձանագրված կորոնավիրուսային առաջին դեպքի հետ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել են  Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։

2021-մայրաքաղաքում միաժամանակ երկու հանրահավաք է եղել։ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի, իսկ Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության:

2023- Տեղի է ունեցել շրջափակված Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, քննարկվել են շրջափակման վերացման, գազի/էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովման, «Կաշեն» հանքավայրի աշխատանքի ապահովման հարցերը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

40 —ծնվել է հռոմեացի պոետ, էպիգրամմայի վարպետ Մարկ վալերի Մարցիալը:

1324 —տեղի է ունեցել Լուկոսիստերնայի ճակատամարտն արագոնցիների և սարդինացիների միջև:

1325 —մոսկովյան կնյազ Իվան Կալիտան համոզել է Պյոտր մետրոպոլիտին իր ռեզիդենցիան Վլադիմիրից տեղափոխել Մոսկվա, որի արդյունքում Մոսկվան դարձել է Ռուսաստանի եկեղեցական կենտրոն:

1382 —Փարիզում տեղի է ունեցել հարկահավաքների մասսայական ծեծ:

1420 —Հռոմի պապ Մարտին 5-րդը կոչ է արել խաչակրաց արշավանք սկսել չեխ գուսիտների դեմ:

1498 —հետազոտող վասկո դե Գամման հասել է Մոզամբիկ:

1445 - ծնվել է վերածննդի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլին։

1555 —Նոստրադամուսը հրատարակել է իր կանխագուշակությունների գիրքը:

1565 - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն, Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։

1562 —Ֆրանսուա դե Գիզը Շամպայն պրովինցիայի Վասսի բնակավայրում հարձակվել է կրոնական ծիսակատարություն իրականացնող հուգենոտների վրա, որով իսկ սկսվել են ֆրանսիայի եկեղեցական պատերազմները:

1767 —Իսպանիայի թագավոր Կառլ 3-րդը երկրից քշել է ճիզվիտների օրդենը:

1780 —Փենսիլվանիան դարձել է առաջին նահանգը, որտեղ արգելվել է ստրկությունը:

1803- Օհայոն դարձել է ԱՄՆ-ի 17-րդ նահանգը:

1810- Ալեքսանդր ցարի հրամանագրով Աբխազիան միացվել է Ռուսաստանին:

- ծնվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1811- Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին սպանել է տվել մամլուքների առաջնորդներին:

1815- Նապոլեոնը վերադարձել է Ֆրանսիա Էլբա կղզում տասն ամիս աքսորից հետո:

1867- Նեբրասկան դարձել է ԱՄՆ 37-րդ նահանգը:

1872 - ԱՄՆ-ում բացվել է աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոունը։

1892 - ծնվել է ճապոնացի դասական գրող Ռյունոսկե Ակուտագավան:

1928-ԱՄՆ-ում դոկտոր Հերբերտ Էվանսը հայտնաբերել է 6-րդ վիտամինը, որը համապատասխանաբար կոչվել է վիտամին F:

1936- ավարտվել է Հուվերի ամբարտակի շինարարությունը:

1947- Արժույթի միջազգային հիմնադրամն սկսել է իր ֆինանսական գործառույթները:

1992- Բոսնիա և Հերցեգովինան իրեն անկախ է հայտարարել Հարավսլավիայից։

1994 - ծնվել է կանադացի աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերը։

1998- «Տիտանիկը» դարձել է մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմն աշխարհում։

2002- Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինել է  եվրոն:

2006- Jordanhill railway station-ը դարձել է անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:

2022-Ռուսաստանի Պետկոմ հսկողությունն արգելափակել է «Дождь» հեռուստաընկերության և «Эхо Москвы» ռադիոկայանի հեռարձակումները Ռուսաստանում:

Կ.  Խաչիկյան

Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ» Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա․ «Ժողովուրդ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ» Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ» Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ «Հրապարակ» Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց ճնշման ու uպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. Իրանի ԱԳ նախարարՀայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունըՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՉինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներովԳերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը նախագահի սոցցանցում տեղադրելու համար Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ Արևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանը Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը
Ամենադիտված