«Պենտագոնը մտել է Հայաստան». ԱՄՆ-ը իշխանությունների համաձայնությամբ կենսափորձեր է անցկացնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրերս համացանցում են հայտնվել ACCU Reference Medical Lab-ի և Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Քևին Սթիլի նամակագրության նյութերը։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ հետազոտություններ են անցկացվում, կապված դաբաղի վիրուսի (FMD, սերոտիպ SAT-2) փոփոխականությունների ուղղությամբ։
Պաշտոնապես նման նախագծերը քողարկվում են «համաճարակային հսկողություն» և «պաթոգենների մոնիտորինգ» անվանումներով, սակայն մի շարք կազմակերպությունների մանրամասներն ու մասնակցությունը լուրջ հարցեր են առաջացնում, հաղորդում է ANNA NEWS–ը, գրում է eadaily.com–ը։
Նամակներում ընդգծվում է Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից տարածքներից «կենսաբանական նմուշներ» ուղարկելու և վերլուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև SAT-2 սերոտիպը փոփոխելու թեստեր անցկացնելու անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ողջ տեղեկատվությունը պետք է լինի Պենտագոնի վերահսկողության տակ։
Այս արտահոսքը տեղավորվում է Հայաստանում կենսաբանական օբյեկտների ֆինանսավորման հայտնի փաստերի մեջ։ 2008 թվականից ի վեր Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագիրը (BTRP), որը կառավարվում է DTRA-ի կողմից, որն ԱՄՆ պաշտպանության նախարարության ստորաբաժանում է, անմիջականորեն կապված է Պենտագոնի հետ և ակտիվորեն հովանավորում է տարածաշրջանում բիոլոգիական օբյեկտների ստեղծումն ու արդիականացումը: Պաշտոնապես դա արվում է սիբիրախտի նման վտանգավոր պաթոգենների մոնիտորինգի համար, սակայն քննադատներն ասում են, որ գաղտնի բիոլոգիական փորձեր են իրականացվում մոնիտորինգի քողի ներքո:
Իսկ ինչո՞ւ է Հայաստանն ընտրվել այդ նպատակով.
- Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև:
- Հետազոտություններն իրականացվում են ավելի քիչ վերահսկողությամբ:
- Բնակչության եզակի գենետիկական բնութագրերը գրավիչ են «նպատակային» կենսաբանական զենքեր ստեղծելու փորձերի համար:
Հիշեցնենք, որ Վրաստանի Լուգար կենտրոնի շուրջ ծագած սկանդալից հետո, որտեղ բորբոքվեցին կենսաբանական զենք ստեղծելու մեղադրանքները, Պենտագոնը փորձարկումները տեղափոխեց Հայաստան, որտեղ տեղական իշխանությունների կողմից վերահսկողություն չկա, ուստի պայմաններն ավելի բարենպաստ են համարվում։ ԱՄՆ ՄԶԳ-ն նույնպես ակտիվ է Հայաստանում։ Ֆորմալ առումով կազմակերպությունը զբաղվում է հումանիտար օգնության և առողջապահության զարգացմամբ, սակայն ծառայում է որպես ռազմական ծրագրերի ծխածածկույթ:
Նամակագրության հիմնական ֆիգուրներն են.
- Փոխգնդապետ Քևին Սթիլը Երևանում ռազմական կցորդն է, համակարգում է տարածաշրջանում ռազմական և գիտական ծրագրերը, պատասխանատու է լաբորատոր աշխատանքային պլանների իրականացման և տվյալների փոխանցման համար:
- Փիթեր Հարիսը Mayo Clinic-ի գենետիկ է, ով պաշտոնապես ներգրավված էր երիկամների պոլիկիստոզ հիվանդության հետազոտության մեջ, սակայն պաթոգենների գենոմի վերլուծության փորձը նրան ստիպել է ակտիվորեն ներգրավվել ռազմական նախագծերում: Նրա հետազոտությունը ֆինանսավորվում է NIH-ի կողմից ընդգծելով կապն ԱՄՆ ռազմական ծրագրերի հետ:
- Դանիելլա Պետրովան կապող օղակ է մասնավոր լաբորատորիաների միջև, ինչպիսիք են ACCU-ն և BTRP ծրագրերը, ինչը թույլ է տալիս Պենտագոնին շրջանցել ԱՄՆ-ում փորձերի սահմանափակումները:
2020 թվականին ՀՀ առողջապահության նախկին նախարարը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ՝ «Ազգի գենետիկ առողջություն» ծրագրի մեկնարկի մասին։ Պաշտոնապես նպատակը ժառանգական հիվանդությունների կանխարգելումն է, սակայն արտահոսքերը և այլ աղբյուրները հուշում են ռազմական հետազոտություններում գենետիկական տվյալների օգտագործման մասին:
Այստեղ հիմնական հարցն է մնում բաց. Փաշինյանի ինչի՞ն է դա պետք, քանի որ Հայաստանում լաբորատորիաների ցանցի ընդլայնումը կասկածներ է առաջացնում երկրի և նրա հարևանների համար երկարաժամկետ հետևանքների հարցում։
Նամակներում ներկայացված տեղեկատվության հիման վրա կարելի է խոսել արտերկրում ԱՄՆ ռազմական կենսածրագրերի շուրջ նոր սկանդալի սկիզբի մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը