Ուկրաինան հարվածել է Կրասնոդարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուկրաինայի զինված ուժերը երեք անօդաչու թռչող սարքերով գրոհել են Կուբանի «Թուրքական հոսք» կոմպրեսորային կայանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ խոցել են հակառակորդի բոլոր անօդաչու սարքերը։ Հարձակման նպատակն է եղել դադարեցնել գազի մատակարարումը եվրոպական երկրներ, նշել են գերատեսչությունում։
«Կոմպրեսորային կայանը ներկայումս բնականոն ռեժիմով գազ է մատակարարում «Թուրքական հոսք» գազատարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրվա ընթացքում որսացել են 196 անօդաչու թռչող սարքեր և արկեր, որոնք արձակվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։