Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. թափառող շները հոշոտել են թոշակառու ամուսինների՝ մոտ 25 մայրացու ոչխարների․ shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Մարգարայի խճուղում, հերթական անգամ անասնապահական աշխատանքներ կատարելիս Արմավիրի մարզի 68-ամյա Աշոտ Ա.-ն մտել է անասնագոմ ու մնացել զարմացած։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշոտ Ա.-ն, նրա կինը՝ 64-ամյա Մարինե Հ.-ն, ովքեր թոշակառուներ են, իրենց ընտանիքի անդամների հետ երկար տարիներ զբաղվում են անասնապահությամբ, խնամում են խոշոր-եղջերավոր անասուններ, գառներ, այդ թվում՝ մայրացու։ Ու այսօր թոշակառու ամուսինը հայտնաբերել է, որ գոմի ներսում և դրսում մայրացու 24-ից ավելի գառներ մի մասը սատկած են, մի մասն էլ վիրավոր են։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինը վստահեցնում էր, որ խոսքը գայլի մասին չէ, այլ թափառող 7-10 շների մասին է խոսքը, որոնք անգամ հարձակվում են մարդկանց վրա։
Նշում են, որ բազմաթիվ անգամներ դիմել են Էջմիածնի քաղաքապետարան ու այդ մասին գիտի նաև քաղաքապետը, սակայն այնտեղից իրենց պատասխանում են, թե «շների գործը մեր գործը չի»։
Մանրամասները՝ սկզղբնաղբյուր կայքում