Խանդի հողի վրա կնոջը տարել է նկուղ, ծեծել, կապել, ապա շինարարական սպիրտը լցրել վրան ու հրկիզել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության ծառայողները Արմավիրի մարզում բացահայտել են զարհուրելի դեպք։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արմավիրի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի 28-ամյա տղամարդը իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։
Փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ.-ն, խոստովանել է, որ ինքը խանդի հողի վրա իր 28-ամյա կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ և այրվածքներ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում: