ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի «Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն