Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանին ի՞նչ վտանգավոր առաջարկ է արել Անակարան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru–ն «Անկարան վտանգավոր առաջարկ է արել Երևանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ապագայում կարող է այցելել Թբիլիսի։ Թուրքիային բաժին է ընկնում Վրաստանի ապրանքաշրջանառության 13,9 %-ը։ Անցյալ տարի նրանք ավելի քան 3 միլիարդ դոլարի առևտուր են արել: 2025 թվականին հանրապետությունները ցանկանում են այդ ցուցանիշը հասցնել 4 միլիարդ դոլարի: Դրան, ի թիվս այլ բաների, պետք է նպաստի Չինաստանը Եվրոպայի հետ կապող միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու զարգացումը: Վրաստանի իշխանությունները նաև հույս ունեն, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին Թուրքիան կաջակցի իրենց երկրին։

Ինչպես ասել է վերջերս Անկարա այցելած Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, ներկայում Անկարայի և Թբիլիսիի շուրջ բազմաթիվ հարցեր կան, «որոնց լուծումը պահանջում է իմաստություն, զգուշություն և անխոնջ աշխատանք, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ մտածել տնտեսական զարգացման մասին»։ Նա ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի և Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցության ձևաչափը։ Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թբիլիսիի արտաքին քաղաքականությունն օրինակ է ծառայեցրել տարածաշրջանի այլ երկրների համար։ «Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը վաղուց ներգրավված են շատ կարևոր նախագծերի մշակման մեջ, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական գործառույթ։ Հատկապես կարևոր են Կասպից ծովի հնարավորությունները թե՛ եվրոպական, թե՛ համաշխարհային շուկաների զարգացման գործում։ Եվ, իհարկե, սևծովյան տարածաշրջանն ու նրա ներուժը առաջնային նշանակություն ունեն։ Մենք արդեն օրինակելի հարաբերություններ ունենք երեք երկրների միջև, և դա կարելի է օրինակելի մոդել համարել տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Ակնհայտ է, որ այլ երկրներ ասելով՝ Ֆիդանը նկատի է ունեցել Հայաստանը։ 2023 թվականից Երևանը առաջ է մղում իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրականացմանը, ի թիվս այլոց, ցանկանում է ներգրավել նաև Թուրքիային։ Անկարան դեմ չէ այդ նախաձեռնությանը և նույնիսկ բանակցում է Հայաստանի իշխանությունների հետ։ Երկու երկրների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են փետրվարի 20-ին Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ: «Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Երկու կողմից նշվել է տարածաշրջանում ճանապարհների և այլ ենթակառուցվածքների արագ ապաշրջափակման և տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը»,- հայտարարել է Հայաստանի խորհրդարանի ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել բեկման մասին։ Նախ՝ թուրքերը ցանկանում են, որ Երևանը խաղաղության պայմանագիր կնքի Բաքվի հետ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, փաստաթղթի նախագծում 17 կետից 2–ը դեռ պետք է համաձայնեցվեն: Բացի այդ, ադրբեջանցիներն ակնկալում են, որ Հայաստանը կընդունի նոր Սահմանադրություն, որը կբացառի նույնիսկ տեսական հնարավորությունը, որ պահանջներ կներկայացվեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայել յանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Վրաստանի և Թուրքիայի հարաբերություններն իրականում անամպ չեն, բայց Հայաստանը, որքան էլ փորձի, չի կարող անգամ այդ մակարդակին հասնել։ «Անկարայի հետ մերձեցման քաղաքականության շրջանակներում Թբիլիսին բավականին շատ է վաստակել, բայց, ճիշտն ասած, ոչ միայն փող, այլ նաև խնդիրներ։ Օրինակ՝ Աջարիայում ավելի ու ավելի շատ են մուսուլմանները: Միխեիլ Սահակաշվիլիի ստորագրած ազատ առևտրի պայմանագիրը, իր իսկ խոստովանությամբ, մեծ սխալ էր։ Մյուս կողմից, թուրքական զգալի ներդրումները գերակշռում են այդ թերություններին»,- ասել է Միքայել յանը։

Ըստ փորձագետի, Հայաստանի նախնական դիրքերը շատ ավելի վատն են, քան Վրաստանինը: «Առաջին հերթին՝ Հայաստանը դե ֆակտո պատերազմական վիճակում է Թուրքիայի հետ։ Դրա մասին է վկայում նաև փակ սահմանն ու էմբարգոն։ Ավելին, Թուրքիան է Ադրբեջանին ուղղորդում Հայաստանի դեմ, քանի որ նրա նպատակն է հայկական տարածքով ճանապարհ հարթել դեպի Կենտրոնական Ասիա։ Ոմանք կարծում են, որ Անկարայում իշխանափոխությունը կարող է հանգեցնել նրա արտաքին քաղաքականության փոփոխությանը, բայց Էրդողանից առաջ էլ էր այդպես»,- եզրափակել է Միքայելյանը։

IMEMO RAS-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն էլ կարծում է, որ միայն Բաքվի հետ խաղաղությունը բավարար չի լինի Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու համար։ «Խաղաղության պայմանագիրը, նոր Սահմանադրությունը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» լինելու են Երևանի միայն առաջին քայլերը։ Նա նաև պետք է խզի Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցությունը, ապա զինաթափվի։ Իսկ ընդհանրապես, որպեսզի Ադրբեջանը և Թուրքիան դադարեն Հայաստանին որպես ռազմավարական թշնամի տեսնել, Հայաստանի իշխանությունների բոլոր զիջումները պետք է լինեն միակողմանի։ Ի վերջո, հայերը ստիպված կլինեն հրաժարվել իրենց ազգային ինքնությունից: Այդ գործընթացը կարող է սկսվել Թուրքիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից հրաժարվելով... Կարծիք կա, որ Փաշինյանն արդեն գնում է այդ ուղղությամբ»,- ասել է նա ng.ru–ին:

Կռիլովի խոսքով, Վրաստանը գտնվում է նմանատիպ իրավիճակում։ Մասնավորապես, Աջարիայում թուրքերենն է արդեն բավականին տարածված, և դա ապագայում կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը Թբիլիսիի վրա էլ ավելի կմեծանա։ Միաժամանակ, «Վրացական երազանքը» պահպանողական, ազգային ուղղվածության քաղաքականություն է վարում, ինչը նրա դիրքերն ավելի կայուն է դարձնում։ Իր հերթին, Հարավային Կովկասի պայմաններում Փաշինյանի կուրսը դեպի բաց և դեմոկրատական աշխարհ կարող է Հայաստանին ծուղակի մեջ գցել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ» «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր. «Ժողովուրդ» Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել․ «Հրապարակ» «Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կաշառքի գործով հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ» Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասըԻսրայելը վերջին 24 ժամում հարվածել է Գազայում 35 թիրախի
Ամենադիտված