Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտը․ պատմության այս օրը (04 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելառուս՝ Միլիցիայի օր, Չինաստան՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1727- տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտը: Հալիձորի բերդում  ամրացած Դավիթ-Բեկի զորքը հանկարծակի հակահարվածով ջախջախել է բազմակի անգամ գերազանցող թշնամուն դուրս մղելով նրան Սյունիքից։ Թուրքական բանակը կորցրել է 13000 զինվոր և 148 մարտական դրոշ։

1878- ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։

1893- ծնվել է  բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը։

1937- ծնվել է  նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը։

1937- ծնվել է  հայտնի թերապևտ Էդուարդ Բաբայանը։

1940- ծնվել է  ֆիզիկոս Ռաֆայել Համբարձումյանը։

1941- ծնվել է պատմաաշխարհագրագետ, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

1980- վախճանվել է  արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը։

1981- ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբի երկու անդամներ Փարիզի փողոցներից մեկում  կրակ են բացել և սպանել թուրքական դեսպանատան երեք աշխատակիցների, որից հետո թաքնվել են։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիբանանի հետ։

2005-Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային միությունը և Վրաստանի Հայկական միությունը փորձելով լուծել Հայ և Վրաց եկեղեցիների միջև Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ծագած տարաձայնությունները Թբիլիսիում համատեղ «հաշտեցման երթ» են իրականացրել:

2007-Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների օգնության միության նախագահ Տատյանա Չալաձեն դատի է տվել «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևին՝ նրան մեղադրելով «Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը վիրավորելու» համար, քանի որ վերջինս գրել էր, որ զոհերի մի մասին սպանել են ադրբեջանցիները:

2008 - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն առաջին անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։

2008- Մարտակերտի շփման գծում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում։

2008- ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ստորագրել են համատեղ հայտարարություն ներքաղաքական իրավիճակի մասին:

2009-Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:

2010-ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծին:

2011- վախճանվել է հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսոր և Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրն Ալենուշ Տերյանը։

2015- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով երեք մարդ է զոհվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1152- Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսը դարձել է Գերմանիայի թագավոր։

1193- վախճանվել է Եգիպտոսի և Սիրիայի քուրդ նշանավոր սուլթան, Այուբիդների տոհմի հիմնադիր  Սալահ ադ Դինը։

1561 —իտալացի կարդինալ Կարլո Կարաֆան դարձել է վերջին կաթոլիկ առաջնորդը, որը մահվան է դատապարտվել Հռոմի պապի կողմից։

1678- ծնվել է իտալացի երգահան, ջութակահար և դիրիժոր Անտոնիո Վիվալդին։

1789 —Նյու-Յորքում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի առաջին կոնգրեսը, որով իսկ ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի առաջին սահմանադրությունը։

1791- Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։

1813 —ԱՄՆ-ում նախագահ Մեդիսոնի ինագուրացիայի ժամանակ  պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ մատուցվել է պաղպաղակ։

1832- վախճանվել է ֆրանսիացի հնէաբան և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը։

1852- վախճանվել է  ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Նիկոլայ Գոգոլը։

1872-վախճանվել է  դանիացի գրող Յոհանես Քարստեն Հաուխը։

1877 —ամերիկացի գյուտարար էմիլ Բերլիերը ստեղծել է միկրոֆոնը։

1880 —ամերիկյան «Նյու-Յորք Դեյլի Գրաֆիկ» թերթում առաջին անգամ տպագրվել է լուսանկարի կրկնօրինակ։

1916- ծնվել է  անգլիացի հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը։

1918-Ատլանտյան օվկիանոսում, Բերմուդյան եռանկյուն շրջանում անհետ կորել է «Ցիկլոպ» ռազմա-ծովային նավը, իսկ անձնակազմի 306 անդամներն անհետ կորել են։

1921 —Աբխազիայում հաստատվել է խորհրդային իշխանություն, ստեղծվել է Աբխազական ԽՍՀ-ն։

1936 —իր առաջին թռիչքն է իրականացրել գերմանական «Հինդենբուրգ» դիրիժաբլը։

1951- ծնվել է անգլիացի երգիչ, երաժիշտ Քրիս Ռին։

1955 —ոչ մեծ ճապոնական «Sony» ընկերությունը հանդիսանալով նորեկ շուկայում սկսել է գրպանի տրանզիստորային ռադիոընդունիչների արտադրություն։

1975- Եղիսաբեթ 2-րդ թագուհին Չարլի Չապլինին շնորհել է ասպետի կոչում։

1980- Ռոբերտ Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի առաջին սևամորթ վարչապետը։

2004- Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակել է ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ-ի 100-ը։

2006 —գործարկվել է ցանցային «Одноклассники» նախագիծը։

2010-վախճանվել է խորհրդային և աբխազական պետական և քաղաքական գործիչ, Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբան։

2012- Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ է ընտրվել Ռուսաստանի նախագահ։

Կ. Խաչիկյան

Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ» Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա․ «Ժողովուրդ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ» Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ» Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ «Հրապարակ» Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց ճնշման ու uպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. Իրանի ԱԳ նախարարՀայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունըՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՉինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասին
Ամենադիտված