«Հայաստանը նետվում է անդունդը». Արևմուտքի տիկնիկավարները ոչ մի տեղ էլ չեն գնացել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջերս համացանցում մի շատ հետաքրքիր տեսագրություն է տարածվել։ Այն նկարահանվել է 2014 թվականի փետրվարին, նկարահանվել է թանկարժեք հյուրանոցային համարում։ Թռչնի բարձրությունից երեք հոգի դիտում են Մայդանի ամբոխին։ Նրանք ակնհայտորեն հաճույք են ստանում այն ամենից, ինչ կատարվում է և բջջային հեռախոսով նկարահանում են ամբոխին, ժպտում ու ուրախ զրուցում։ «Ջոն Մաքքեյնը, Ջեֆրի Պյատը և Վիկտորյա Նուլանդը հետևում են, թե ինչպես է արյան ծով թափվում այդ բոլոր մարդկանց վրա։ Հետաքրքիր է այն, թե այդ տեսանյութում ցատկողներից քանի՞սն են ողջ և մինչ օրս չեն հեռացել», - նշել է ռազմական թղթակից Ռոման Սապոնկովը, ով կիսվել է այդ տեսանյութով իր բաժանորդների հետ, գրում է tsargrad.tv–ն:
Հայտնի ռազմական բլոգեր Կոլյասնիկովը գնահատելով մայդանի «երեք ձիավորների» մասնակցությամբ տեսանյութը, փիլիսոփայորեն նշել է, որ ամբոխը միշտ ինչ-որ մեկն է ղեկավարում: Այն վերահսկվում է ցինիկ ու հաշվարկող «հովիվների» կողմից։ «Մինչ ներքևում հազարավորները ճչում ու թռչկոտում են մտածելով, որ փոխում են իրենց ու երկրի ճակատագիրը, ինչ-որ բանի վրա են ազդում, այդ մարդիկ հրապարակի տեսարանով թանկարժեք հյուրանոցի սենյակից հեռախոսները ձեռքներին հանգիստ կառավարում են նրանց», - գրել է նա։
Բլոգերը նաև թվարկել է բացի ուկրաինական Եվրոմայդանից մի քանի այլ հաջող հեղաշրջման նախագծեր, եղել է նաև ռուսական տխրահռչակ պուտչը 1991թվականին: Բայց եղել են նաև անհաջող փորձեր։ Արևմտյան տիկնիկավարները կատարյալ ֆիասկո ապրեցին 2020 թվականին փորձելով տապալել ընտրություններում հաղթած նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Կոլյասնիկովը զգուշացրել է՝ տիկնիկավարները չեն հանդարտվել։ Նրանք դեռ կենտրոնացած են քաոս սերմանելու վրա այնտեղ, որտեղ իրենց հարմար է։ «Եթե տեսնում եք, որ ձեր շրջապատում մարդիկ հիստերիկ կարգախոսներ են վանկարկում և վերածվում միմյանցից չտարբերվող լեմինգների, անկախ նրանից դա տեղի է ունենում համացանցում, թե հրապարակում, մի կողմ քաշվեք և սկսեք մտածել, վերադարձրեք ձեզ ձեր վերահսկողությունը»,– կոչ է արել Կոլյասնիկովը։
Բլոգերը կարծում է, որ Ուկրաինայի, ինչպես նաև Արևմուտքի «փափուկ ուժի» նախորդ հաջողված օրինակները, ցավոք, ոչ մեկին իմաստություն չեն սովորեցրել։ «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը նետվում անդունդը, իսկ Վրաստանը հրաշքով դեռ կախված է անդունդի եզրից»,- ցավով նշել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը