Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առջևի ատամներն իրենն էին՝ ասում է Բակո Սահակյանի վիրաբույժը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բաքվում ընթացող շինծու դատավարության մեկնարկից ի վեր ադրբեջանական մամուլում են հայտնվել սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ադրբեջանական բանտերում խոշտանգվում է։ Բոլոր ռազմագերիները հյուծված են, ծերացած, սպիտակած, նրանցից ոմանց դեմքին խոշտանգումների հետքեր կան, ինչպես Ռուբեն Վարդանյանի դեմքին: Երեկ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն էր տարածել, որտեղ գրված է. «Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին»։ Օրեր անց էլ դատավարությունից արված լուսանկարից պարզվեց, որ բացակայում են Բակո Սահակյանի առջեւի ատամները։ 

Արցախցի դիմածնոտային վիրաբույժ Սասուն Վահանյանը մի քանի անգամ Ստեփանակերտում վիրահատել է Բակո Սահակյանին, մեզ հետ զրույցում նա վստահեցնում է՝ առջեւի ատամները բնական են եղել։ «Առջեւի ատամներն իրենն են եղել, իմպլանտներ տեղադրված չէին»,- «Հրապարակ»-ին ասաց նա՝  նշելով, որ Սահակյանի ատամնաբույժը Հայաստանում չէ, իսկ ինքը Սահակյանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չգիտի` չի կարող ասել։
Լուսանկարից դատելով՝ ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ե՛ւ Բակո Սահակյանը ենթարկվել են անմարդկային խոշտանգումների։ «Հայերի հանդեպ Բաքվի բանտերում խոշտանգումներ եղել են եւ լինում են, դա կասկածից վեր է։ Խոշտանգումների հարցերով զբաղվող միջազգային հատուկ մարմիններն են անգամ արձանագրել, որ հատուկ դաժանություններ են տեղի ունենում՝ պայմանավորված էթնիկ պատկանելությամբ։ Խոշտանգումների վերաբերյալ տեսանելի ապացույցները խոսում են այն մասին, թե որքան լկտի են ադրբեջանցիները, չեն թաքցնում, որ խոշտանգում են մեր գերիներին։ Որոշ լուսանկարների վերլուծությունները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ Բակո Սահակյանի մասով։ Ես վստահ եմ, որ այդ նկարները եղելության միայն չնչին մասն են արտացոլում, իսկ թե նրանք ինչի են առերեսվում այնտեղ, կիմանանք գերիների վերադարձից հետո միայն, գուցե նույնիսկ՝ մասնակիորեն»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ 
Ադրբեջանական բանտերում այսօր 23 հայ է պահվում` գոնե այդքան անձի մասով Ադրբեջանը հաստատել է նրանց առկայությունը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչեւ ապօրինի զինված խմբավորումների կազմավորում, որոնցից յուրաքանչյուրով կարող են ցմահ ազատազրկման դատապարտել նրանց։

Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ» «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր. «Ժողովուրդ» Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել․ «Հրապարակ» «Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կաշառքի գործով հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ» Հրապարակվել է ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործով դատավճռի եզրափակիչ մասըԻսրայելը վերջին 24 ժամում հարվածել է Գազայում 35 թիրախի
Ամենադիտված