Թուրքիայի դեսպան Քիրլանգիչին կանչել են Իրանի ԱԳՆ․ ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի Իսլամական Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության դեսպան Հիջաբե Քիրլանգիչը երեկ կանչվել Է Իրանի ԱԳՆ այն բանից հետո, երբ արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախազգուշացրել Է ԻԻՀ-ին տարածաշրջանային քաղաքականության մեջ սխալներ թույլ չտալու մասին: Այս մասին տեղեկացնում է Oxu Az-ը հղում անելով "Ազատ Իրան" տելեգրամյան ալիքին:
Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայի դեսպանին կոչ է արել կենտրոնանալ տարածաշրջանային բարդ իրավիճակում լավ հարաբերությունների և երկկողմ համագործակցության պահպանման կարևորության վրա և զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են վնաս հասցնել երկու երկրների հարաբերություններին: