Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարյան փողոցի բնակչից 10 հազար դոլար հափշտակած անձինք հայտնաբերվել են (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր:
Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին թակել պատուհանը և իրենից գումար պահանջել: Ինքը հրաժարվել է գումար տալուց՝ պատճառաբանելով, որ մոտը գումար չկա, գումարները գտնվում են էլեկտրոնային դրամապանակում և պետք է սպասել մինչ առավոտ: Սակայն նրանցից մեկը հագուստի տակից ատրճանակի նմանվող առարկա է պահել իր ուղղությամբ և ասել, որ եթե գումարը չտա, ապա կսպանեն: Դրանից հետո ինքը իր պայուսակի միջից հանել է 10 հազար դոլար ու տվել նրանց, ինչից հետո նրանք հեռացել են։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվեց, որ հանցագործությունը կատարել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ տղամարդիկ, երկուսն էլ 33 տարեկան: Հենց նրանք են «Ռենո Լոգան» մակնիշի մեքենայով ժամանել Սարյան փողոց և կատարել հափշտակությունը:
Նույն օրը Երևանի Խանջյան փողոցում զովունեցուն, իսկ Երևանի Նազարբեկյան փողոցում` փարպեցուն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, իրավապահները ձերբակալել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տվյալներն իրացնելու և վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ արարքին մասնակել է նաև երրորդ անձ:

Այդ երրորդ անձը` Երևանի Սեբաստիայի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդը, նույն օրը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին։

Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեքն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:

«Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել Հնդկաստանում կայացել է Էլ Կլասիկո՝ իսպանական ակումբների լեգենդների մասնակցությամբԲացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելում 3-ամյա երեխան գտել է 3,800-ամյա արտեֆակտ Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը բալիկի է սպասում. հայտնի է երեխայի սեռը ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն հարցեր, որոնք առայժմ օդում կախված են. ԿրեմլԵրևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցըBitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՃապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ռուսական բիլիարդ Կուտակումներ՝ հայ-ադրբեջանական շփման գծում․ մանրամասներ«Երևանը պաշտոնապես ավարտում է պայքարը Ղարաբաղի համար» «Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի ժեստերն անվանական արժեքով մի ընդունեք, նա հիմա այս ու այն կողմ է ընկնում» Ե՞րբ կնշվի Վարդավառն այս տարի45-ամյա տղամարդ է մաhացելՄայրության և գեղեցկության օր․ պատմության այս օրը (07 ապրիլ)«Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով Գազ չի լինի ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ինԱդրբեջանցի սահմանապահ է պայթել ականի վրա և մաhացել Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում
Ամենադիտված