Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում զոհվել է ոստիկանության 3 ծառայող․ պատմության այս օրը (05 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իրան՝ Ծառ տնկելու օր, Ադրբեջան՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր, Ղրղզստան՝ Դատական համակարգի աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1873- ծնվել է  բանասեր, հրատարակիչ Թեոդիկը (Թեոդորոս Լապճինճյան)։

1905- ծնվել է  քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։

1909- վախճանվել է նշանավոր աշուղ Ջիվանին։

1927- Բեյրութում հրատարակվել է «Ազդակ» շաբաթաթերթը, որը հետագայում դարձել է օրաթերթ։

1932- ծնվել է  նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

1959- ծնվել է հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։

1962- ծնվել է ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը։

2003- Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվել է Հայաստանի նախագահ։

2007- IBF եւ IBO վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պաշտպանել է իր տիտղոսը՝ պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Բուրգոսին, որը մենամարտից հետո հայտնվել է հիվանդանոցում:

2010- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես է եկել Էմիր Կուստուրիցան իր The No Smoking Orchestra խմբով: 

2013- Որպես էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված  մահափորձի առնչությամբ:

2015-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ  որոշում է կայացրել այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ և վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի իր լիազորությունները։

2023- ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբն Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, զոհվել է ոստիկանության 3 ծառայող:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1133- ծնվել է Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետը։

1512- ծնվել է  ֆլամանդցի քարտեզագիր, մաթեմատիկոս, փիլիսոփա Գերհարդ Մերկատորը։

1534- վախճանվել է իտալացի նկարիչ Կորեջիոն։

1558 —բժիշկ Ֆրանցիսկո Ֆերնանդեսն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի կողմից ուղարկվել է Մեքսիկա եվրոպացիներին անհայտ բույսերը և սնունդն ուսումնասիրելու համար։ Այդ օրը համարվում է Եվրոպայում ծխախոտի հայտնման օր։

1770 —տեղի է ունեցել «Բոստոնյան սպանդը»․ Բոստոնում անկարգությունների ժամանակ անգլիացի զինվորները կրակ են բացել քաղաքի բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ։

 1792 —Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակել է Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր թեոլոգիական ֆակուլտետները։

1827- վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ալեսանդրո Վոլտան, որի պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը։

1854- ծնվել է  լոնդոնցի կին գործարար Ռութ Բելվիլը, որն իր հաճախորդներին ժամանակ է վաճառել։

1868 —Անգլիայում արտոնագրվել է ստեպլերը։

1871- ծնվել է  հրեական ծագումով գերմանացի տնտեսագետ և փիլիսոփա Ռոզա Լուքսեմբուրգը։

1913- ծնվել է հնդիկ դասական երգչուհի Գանգուբայ Հանգալը։

1933- Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Գերմանիայի Ռայխսթագի ընտրություններում հավաքել է ձայների 43.9 %-ը։

1940- խորհրդային ղեկավարությունն արձակել է 25700 լեհ մտավորականների ոչնչացման հրաման։

- վախճանվել է  ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը։

1946- Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանված ճառում ասել է, որ Եվրոպայի վրա իջել է «երկաթյա վարագույր»։  Սկսվել է «Սառը պատերազմը»։

1947- վախճանվել է  իտալացի դաշնակահար, կոմպոզիտոր Ալֆրեդո Կազելլան։

1953- վախճանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևը։

1953- վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավար Իոսիֆ Ստալինը։

1958- կատարվել է Յակ-28 ինքնաթիռի առաջին թռիչքը։

1979- ամերիկյան Վոյաջեր-1 տիեզերանավն իրականացրել է Յուպիտեր մոլորակին առավելագույն մոտեցումը։

1989 — «Disney Channel» հեռուստաալիքով կայացել է «Չիպն ու Դեյլին շտապում են օգնության» մուլտսերիալի պրիմերան։

1997 —մեկ քառորդ դար անց Հարավային և Հյուսիսային Կորեաները նստել են բանակցությունների սեղանի շուրջ։

2000 —աշխարհում առաջին անգամ անգլիացի գիտնականներն իրականացրել են խոզերի կլոնավորման հաջողված օպերացիա։

2013- վախճանվել է  Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։

Կ. Խաչիկյան

Պլանշետներ՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներին Վիլեն Գաբրիելյանը պատգամավորներին խնդրել է շարունակել իր նախաձեռնությունները Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից 42-ամյա քույրը դանակաhարել է 44-ամյա եղբորըՄասկը և DOGE-ի աշխատակիցները ստիպված կլինեն թմրամիջոցների թեստ հանձնել Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ» Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա․ «Ժողովուրդ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ» Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ» Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ «Հրապարակ» Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց ճնշման ու uպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. Իրանի ԱԳ նախարարՀայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունըՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՉինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը
Ամենադիտված