Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք հայ գործարար՝ Forbes-ի մարտի համարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի Forbes-ի 2025 թվականի մարտի համարում ներկայացված է անշարժ գույքի խոշոր սեփականատերերի վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղ է գտել երկու հայկական անուն։ Ցուցակը ներառում է 30 խոշոր գործարարների, որոնցից երկուսը՝ Սամվել Կարապետյանը և Դավիթ Ամարյանը, հայկական ծագում ունեն։

«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է։ 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ նրա եկամուտը միայն վարձակալությունից աճել է 7,3 %-ով՝ կազմելով 685 միլիոն դոլար։ Սա չի ներկայացնում նրա ընդհանուր եկամուտը, այլ միայն այն մասը, որը ստացվել է կոմերցիոն և այլ տեսակի անշարժ գույքի վարձակալությունից։ Կարապետյանը տարիներ շարունակ ակտիվորեն զբաղվում է անշարժ գույքի ներդրումներով ոչ միայն Ռուսաստանում և Հայաստանում, այլ նաև նախկին խորհրդային երկրների տարածքում։

Հաջորդ հայ գործարարը, որը ներառվել է Forbes-ի այս համարում, «Բալչուգ Կապիտալ» ընկերության հիմնադիր Դավիթ Ամարյանն է։ Նրա եկամուտը վարձակալությունից 2024 թվականին աճել է 10 %-ով և կազմել 55 միլիոն դոլար։ Ամարյանի «Բալչուգ Կապիտալ» ընկերությանը պատկանում են մի շարք բիզնես կենտրոններ, ինչպես նաև Մոսկվայի ամենախոշոր առևտրի և ժամանցի կենտրոններից մեկը՝ «Մետրոպոլիսը»։ Նրա ընկերությունն ակտիվ ներդրումներ է կատարում անշարժ գույքի ոլորտում՝ զարգացնելով խոշոր կոմերցիոն և առևտրային նախագծեր։

Հետաքրքիր է, որ Forbes-ի նույն համարում անդրադարձ է կատարվել նաև գործարար Վրույր Փենեսյանի նախագծին։ Մասնավորաբար, նշվում է, որ Փենեսյանը պատրաստվում է Մոսկվայում ներկայացնել 2 միլիարդ դոլարին համարժեք անշարժ գույք Հայաստանից: Նրա նախաձեռնությամբ ապրիլին կազմակերպվելու է ցուցահանդես «Արարատ Պարկ Հյաթթ Մոսկվա» հյուրանոցում, որին ներկայացվելու են Հայաստանի լավագույն նորակառույցները։

Ռուսաստանի խոշոր ներդրողների համար կազմակերպվելու է առանձին բիզնես հանդիպում, որի շրջանակում ներկայացվելու են լայնամասշտաբ ներդրումային նախագծեր Հայաստանից։

Ըստ Փենեսյանի, նախաձեռնության հիմնական նպատակը ներդրումների խթանումն է դեպի Հայաստան, ինչպես նաև երկրի անշարժ գույքի ճանաչելիության բարձրացումը միջազգային հարթակներում և նոր գործարար կապերի ստեղծումը։

Այս տվյալները վկայում են այն մասին, որ հայկական ծագում ունեցող գործարարները շարունակում են մեծ ներդրումներ կատարել անշարժ գույքի ոլորտում՝ ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի շուկայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմացԷջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին «Նուբարաշեն» ՔԿՀ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԱրժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն․ Ֆլիկ «Թարմ լուսանկարներ հետևորդների խնդրանքով». Պուգաչովայի հունական պարն ու տարեդարձի լուսանկարներըՆոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. ՓաշինյանՌԴ այցի նպատակը Խամենեիի գրավոր ուղերձը Պուտինին փոխանցելն է. Իրանի ԱԳ նախարարԵրկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել է Ի հեճուկս բոլոր դժվարությունների, չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Փաշինյան Ոսկու գինը 1 ամսում 3-րդ անգամ է հասել պատմական առավելագույնին Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել այս շաբաթ ԱՄՆ-ը Չինաստանին սպառնացել է մինչև 245% մաքսատուրքերով Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք մեկ մասնակից Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մայիսինՆեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիս Հիպերտոնիա, քաշի կորուստ. փաստաբանը` Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի մասին Ուկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկել Վաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ Սուրենյան «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Գազանջատումներ կլինեն․ հասցեներ Սպասվում է քամու ուժգնացումՄխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասինՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բուլղարական գինիԵրկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվել «Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն Հիմնական օրենքների շուրջ» Թրամփը կայցելի՞ Ուկրաինա Արցախցիների վերջին գործողությունները խուճապի են մատնել Հայաստանի իշխանություններինՄոսկվան նոր կուրատորներ է նշանակել հայկական ուղղությամբ Փաշինյանը սկսե՞ց նախընտրական քարոզչությունը Մայրը իր երեք երեխաներին դաժանորեն կացնահարելով սպանել է ««Պատրաստ է պատժել Հայաստանին». Իլհամ Ալիևը Երևան արշավանքի համար պատրվակի է սպասում» Բաքվում մեկնարկել է Ալիևի և Վրաստանի նախագաhի դեմ առ դեմ հանդիպումը Գրավվել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր․ պատմության այս օրը (16 ապրիլ)Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետՉվերթի ժամանակ ուղևորներից մեկը մահացել է Որ հասցեներում ջուր չի լինիՌԴ օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ հայտնի է պատճառըԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենՎարդենյաց լեռնանցքում բուք է Ողբերգական գիշեր՝ Ռուսաստանում․ ինչ է հայտնի Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայաստանում ձյուն է տեղում․ Լարսը փակ էԱրգելափակումից դուրս են բերել 42 ավտոմեքենա, 45 քաղաքացու ցուցաբերել են օգնությունՌուբլին հասավ գրեթե 5-իԼուսավորիչում հարաբերական անդորր է․ «Հրապարակ» Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է. «Ժողովուրդ» Հարցը ջրելու՞ են․ «Հրապարակ»
Ամենադիտված