Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զիջողականության ոլորապտույտը կտրելու անհրաժեշտությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակաբար օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանն անընդհատ զիջումների է գնում։ Ու դա անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանում: Երբ Բաքվից հայտարարում են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պիտի լուծարվի, Հայաստանի իշխանությունները համաձայնում են, դրանից հետո հնչում է հաջորդ պահանջը, թե Հայաստանի Սահմանադրությունը պիտի փոխվի, ապա՝ միջազգային ատյաններում հայցերից պետք է հրաժարվի, և Հայաստանը կրկին ընդառաջ է գնում այս բոլոր պահանջներին։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ միայն ինքն է պահանջներ դնող կողմը և ոչ մի պայմանի, որն իրենց համար պարտավորություններ կամ պատասխանատվություն է նախատեսում, իրենք համաձայն չեն։ Այսինքն, իրադարձությունները տանում են Հայաստանի համար նոր կապիտուլ յացիայի։ Օրինակ՝ երբեք խոսք չի եղել Բաքվի կողմից, թե իրենք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, Հայաստանի համար բացել հաղորդակցության ուղիները, բեռների և մարդկանց տեղափոխման համար անվտանգ պայմաններ ապահովել, կամ տարածաշրջանային ենթակառուցվածքները կարող են անցնել Հայաստանի տարածքով։ Ընդհակառակը, դրա փոխարեն անընդմեջ առաջ է մղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, ու նշվել է, թե ենթակառուցվածքները, երկաթուղին ու ճանապարհը պետք է անցնեն այդ «արտատարածքային միջանցքով», որը Հայաստանի տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարում է։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է պայմաններ ստեղծել, որ Հայաստանի վրա նորից հարձակում գործի ու նոր տարածքներ օկուպացնելու միջոցով միջանցք բացի։ Այսպիսի սցենարի մասին արդեն տեղեկություններ են հաղորդվում նաև արտերկրյա մամուլում։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան է խրախուսում Ադրբեջանին, որպեսզի համատեղ հերթական ագրեսիան կազմակերպեն ու ձեռնամուխ լինեն իրենց պանթուրքական վաղեմի ծրագրերի իրականացմանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ կեցվածքին նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների խեղճ կեցվածքը։ Օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե Ադրբեջանին առաջարկ են ուղարկել, որն ադրբեջանական կողմը մերժելու պատճառ չունի, հետո հոդված է հրապարակում այն մասին, որ եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է։ Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը նման հայտարարություն է անում, բայց Ադրբեջանը ցույց է տալիս, որ դրան համաձայն չէ։ Իրենց պետք է սուվերեն միջանցք, որի միջոցով կկտրեն Իրանի հյուսիսային սահմանը, ինչը լիովին կփոխի տարածաշրջանային դասավորվածությունը ու բոլորովին նոր իրավիճակ կստեղծի։

Բայց Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին դիմագրավելու մասով այդպես էլ չեն կարողանում միջազգային լայն աջակցություն ստանալ։ Օրինակ՝ իշխանական քարոզչամեքենան այն թեզն է առաջ քաշում, թե ԱՄՆ-ում դեմ են միջանցքի բացմանը, ու դրա տրամաբանության ներքո էր նաև Հայաստանի հետ կնքված փաստաթուղթը։ Բայց եթե դեմ են, այդ դեպքում անհրաժեշտ է հասնել նրան, որ կոնկրետ ու հստակ դիրքորոշում հայտնեն։

Նույնը վերաբերում է իրանական կողմին, որի ամբողջական աջակցությունը ձեռք բերելու դեպքում Հայաստանը կարող է կոշտացնել իր դիրքորոշումը։ Պատահական չէ, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, թե Իրանը պետք է փոխի իր տարածաշրջանային քաղաքականությունը, ինչից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել էր Իրանի ԱԳՆ։

Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանին ևս ձեռնտու չէ, որ Սյունիքում թուրքական միջանցք բացվի։ Դրա համար էլ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարում են, թե միջանցքի հարցում Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են։ Ռուսական կողմին կարելի է գրավել մեր կողմը՝ նշելով, որ ընդամենը ճանապարհի անվտանգությունը կարող են ապահովել ռուսները, ու առաջարկել նաև այն թեման, որ այդ դեպքում ռուսները պետք է ապահովեն նաև Հայաստանից դեպի Ադրբեջան տանող ճանապարհի անվտանգ երթևեկությունը։

Հասկանալի է, որ ինչքան Հայաստանը առաջ շարժվի Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղի կանոններով, այնքան Ադրբեջանը կանգ չի առնի ու նորանոր պահանջներ առաջ կքաշի: Վերջապես հայկական կողմը պետք է ատամ ցույց տա Ադրբեջանին, իսկ դա կարող է լինել նաև դիվանագիտական ճակատում, երբ Ալիևի ռեժիմը կոնկրետ ճնշումների կենթարկվի։ Ուղղակի դրա համար պետք է ճիշտ աշխատել գործընկերների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԱնթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ» «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր. «Ժողովուրդ» Դեսպանահավաքին կոշտ զգուշացումներ են եղել․ «Հրապարակ» «Կգնա՛ք, կավելացնե՛ք նոր կգաք». Աղազարյանին կաշառքի գործով հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ»
Ամենադիտված