Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իր դիտակետից պետք է հրամաններ տար, բայց մենակ չի թողել իր զինվորներին ու սկզբից մինչև կյանքի վերջին վայրկյանը հրետանու արկն ինքն է «քաշել»». լեյտենանտ Մանուկ Միքայել յանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Ջերմուկի մատույցներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմինեի ու եղբոր միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: Մանուկը երեք քույրերի միակ եղբայրն է: Տղաների քույրերի ու եղբայրների հետ խոսելիս այս հարցն առաջիններից մեկն է, քանի որ ցանկանում եմ իմանալ՝ որքանո՞վ են նրանց հիշողության մեջ «արտատպվել» եղբայրների մանկությունն ու պատանեկությունը:

Եղբոր մանկության մասին խոսելիս Արմինեն նշում է՝ այնքան հանգիստ, զուսպ, ամաչկոտ երեխա էր: «Անգամ կարող էր ամաչել հաց ուտել մարդկանց ներկայությամբ: Հիշում եմ՝ մեկ անգամ հարևանուհին կոնֆետ էր հյուրասիրել, ամաչել էր, դրել էր քարի վրա և տուն եկել: Այնքան զուսպ էր, որ անգամ կոնֆետի հյուրասիրությունը չէր ընդունում: Այդպիսին մնաց նաև հասուն տարիքում՝ զուսպ, հարգանքով, չափված-ձևված: Գիտեր, թե որտեղ իրեն ինչպես պահի, ում հետ ինչպես խոսի, որտեղ պետք է լռի»: Մանուկը սովորել է Գեղաձորի՝ Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցում: «Իրեն բոլորը սիրում էին իր նվիրվածության, համեստության համար: Իր չափով շատ լավ սովորում էր, մաթեմատիկայից էր շատ ուժեղ: Ռազմագիտությունն էր սիրում, փոքրուց երազում էր զինվորական դառնալու մասին»:

2017-2021 թթ. ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետում, ստացել հրետանավորի որակավորում: Ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ ծառայության է անցել Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի, Սիսիանի N զորամասերում: Երբ հարցնում եմ, թե ինչպես Մանուկը որոշեց զինվորական դառնալ, քույրիկն արձագանքում է. «Զինվորականի օրինակ ընտանիքում չենք ունեցել, որ ասեմ՝ այդ օրինակին է հետևել եղբայրս: Ուղղակի փոքրուց ուներ այդ երազանքը, մշտապես ասում էր՝ դառնալու եմ սպարապետ: Երբ ասում էինք՝ դարձիր պաշտպանության նախարար, արձագանքում էր՝ ով ասես կարող է դառնալ նախարար, իսկ սպարապետ՝ ոչ բոլորը»:

Ծառայության ընթացքում Մանուկը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով: 2022 թվականին արժանացել է որակավորման 3-րդ կարգի և պարգևատրվել «Ոսկե արծիվ» մեդալով: «Շատ քիչ էր խոսում զինվորական կյանքից: Այն գաղտնիք էր, մենք այդպես էլ որևէ անգամ չհասկացանք, թե նա որ դիրքերում է, ինչ են անում: Եթե իրեն հարցնում էինք, արձագանքում էր՝ գաղտնիք է, ասել չեմ կարող: Պատերազմից առաջ դիրքեր էին կարգի բերել, հետո իրենց հրաման էին տվել, որ իջնեն դրանցից: Շատ ծանր էր տանում, որ հենց այնպես դիրքեր էին հանձնել: Իր կարգախոսն էր՝ եթե կռվել, ապա մինչև վերջ, դրանց ոչ մի բան չենք տալու: Իր զինվորներին էլ կոչում էր «երեխեքս»: Տղաներ կային, որ տարիքով իրենից մեծ էին, բայց, միևնույնն է, իր համար «երեխեքս» էին: Երբ դիրքեր էին բարձրանում, քաղցր էր գնում, հետը տանում: Իր զոհվելուց հետո Մանուկի հեռախոսն էինք նայում, իր բոլոր զինվորների մայրիկների ու քույրիկների հեռախոսահամարներն ուներ: Թույլ էր տալիս, որ տղաները զորամասից տեսակապով գոնե մեկ անգամ խոսեն մայրիկների հետ»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա: «Իր հետ մշտապես զրուցել ենք: Եթե անգամ մեզ հետ չխոսեր, մայրիկին ամենօրյա զանգերը պարտադիր էին: Ես իր հետ վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զրուցել, ժամը մոտավորապես հինգին տասնհինգ պակաս: Իսկ մայրիկին նա զանգահարել էր սեպտեմբերի 14-ի առավոտյան»:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ժամանակ երկու օր Մանուկն իր զինվորների հետ պատվով կատարել է վերադասի հրամանները, հրետանու ճշգրիտ հարվածներով մեծ վնաս է հասցրել թշնամու մարդուժին, շարքից հանել թշնամու ծանր զինատեսակներ: Մարտական գործողությունների ողջ ընթացքում նա չի լքել իրեն վերապահված դիրքը: Զոհվել է հրետանային արկի հարվածից սեպտեմբերի 14-ին Ջերմուկի մատույցներում՝ հրադադարից մոտ կես ժամ առաջ:

«Նա պետք է իր դիտակետում լիներ, ոչ թե այնտեղ, որտեղ եղել է: Եթե իր կետում լիներ, իրեն ոչինչ չէր լինի: Նա իր դիտակետից պետք է հրամաններ տար, բայց սկզբից մինչև վերջին վայրկյանը հրետանու արկն ինքն է «քաշել»: Ասել է՝ չեմ կարող իմ երեխեքին թողնել ու մի կողմ գնալ: Իբր ինքը մեծ էր, նրանք էլ երեխա էին»:

Մանուկի զոհվելուց րոպեներ անց լուրը հասնում է ընտանիքին: «Երեկոյան Մանուկն արդեն տանն էր: Մեր հարազատները ճանաչել են իրեն, մենք Մանուկին չենք տեսել: Ասում են, և մենք էլ ենթադրում ենք, որ դա կարող է ճիշտ լինել, որ սեպտեմբերի 13-ին Մանուկը ոտքից վիրավոր է եղել: Տարել են բուժկետ, պառկել է, բայց հետո ինքնակամ իր «Վիլիսով» բարձրացել է վերև: Ոմանք ասում են, որ վիրավոր չի եղել, բայց մեր ենթադրությունները հակառակի մասին են: Սեպտեմբերի 13-ի երեկոյան բոլորին զանգահարել է, զրուցել, դիրքերից հաստատ չէր կարողանա բոլորին զանգահարել: Բացի դա, մտածել է, որ տղաների հետ հրամանատար չկա, ոչինչ, որ իր ոտքը վնասված է, գնացել է իր զինվորների մոտ: Երանի կտայինք, որ թեկուզ ոտքը կտրված, բայց ողջ լիներ»:

Մանուկի մասին սերունդներին կպատմեն թերթերի հոդվածները, գրքերը, հայրենի գյուղում ընտանիքի կողմից կառուցված պուրակ-հուշահամալիրը՝ նվիրված նրա հիշատակին: Այնտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին: Գեղաձոր գյուղի՝ Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ դպրոցական տարիներին սովորել է Մանուկը, անվանակոչվել է նրա անունով: Ամեն ինչ սերունդներին կհիշեցնի անձնվեր սպայի մասին, որն իր կյանքի գնով պաշտպանեց հայրենիքի սահմանները և մենակ չթողեց իր զինվորներին:

Ապրելու ուժի մասին: «Մեզ համար ուժի աղբյուրն են մեր ընտանիքներն ու երեխաները: Մեր երեխաների համար պետք է ուժեղ լինենք, իրենք ոչ մի բանի համար մեղավոր չեն, չգիտենք, թե իրենց համար այս կյանքում ինչ կա պահված: Պետք է իրենց համար ապրենք: Իմ տղան այդ ժամանակ համարյա հինգ տարեկան էր: Քեռու հետ շատ կապված էր: Նա էլ էր երազում Մանուկի նման զինվորական դառնալու մասին: Զինվորական հագուստ ունի, ասում է՝ քեռուս է հիշեցնում, այն ոչ մեկին չտաս: Մինչև հիմա էլ անընդհատ հարցնում է նրա մասին, նկարները նայում»:

Հ. Գ. - Լեյտենանտ Մանուկ Միքայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 125% «Շատ բարդ նկարահանումներ են եղել». Բրյունետն անկեղծացել է տեսահոլավակի կադրից դուրս ապրումների մասինՎրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ԿոբախիձեՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԱնթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ»
Ամենադիտված