Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնն ու Անկարան չեն փրկի Բաքվին Մոսկվայի զայրույթից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.news–ը «Լոնդոնն ու Անկարան չեն փրկի Բաքվին Մոսկվայի զայրույթից» վերնագրով հոդվածում գրում է, որ Բաքվում ռուսական տան և Sputnik-ի խմբագրության փակման մասին լուրերը վկայում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների լուրջ վատթարացման մասին։ Մտահոգություններ կան երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, որոնք մինչև վերջերս բավականին ուժեղ էին թվում, հատկապես երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական նշանակալի կապերի և Հյուսիս-Հարավ աշխարհառազմավարական երթուղու շրջանակներում դեպի Իրան լոգիստիկ ճանապարհի ընդլայնման լույսի ներքո:

Ռուսաստանի «փափուկ ուժի» գործիքների վրա հարձակումը կարող է դիտվել որպես Ադրբեջանի ղեկավարության առճակատման քայլ։ Իլհամ Ալիևի այդ գործողությունները Ռուսաստանից հեռու մնալու միտումնավոր քաղաքականություն են: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ավիավթարից հետո Մոսկվայի հասցեին հնչած կոշտ հայտարարությունների համար ներողություն չխնդրելը միայն վատացնում է իրավիճակը։ Այդ ավիավթարը, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր, ավելացրեց լարվածությունը։ Օդային երթևեկության կառավարման ծառայությունների հետ անձնակազմի զրույցների սղագրությունների հրապարակումը հաստատեց ռուս մասնագետների պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը, որոնք մի քանի անգամ առաջարկել էին արտակարգ վայրէջք կատարել Հյուսիսային Կովկասի տարբեր օդանավակայաններում։ Բայց, ի վերջո, օդաչուների գործողություններն այլ են եղել, քանի որ նրանք, հավանաբար, առաջնորդվել են Բաքվի հրամաններով։ Անձնակազմը, չնայած առաջարկություններին, շարունակել է թռիչքը, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացրել ողբերգության պատճառների և ընդունված որոշումների դերի վերաբերյալ։

Բաքուն, չսպասելով հետաքննության արդյունքներին, արդեն սպառնացել է Ռուսաստանի դեմ հայցեր ներկայացնել միջազգային ատյաններում՝ որպես վթարի «մեղավոր»։ Հիշեցնենք նաև, որ այդ օրը Գրոզնիի օդանավակայանը «պատահաբար» հարձակման էր ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից: Այս ամենը բացահայտ սադրանք է և շատ նմանություններ ունի 2014 թվականին Ուկրաինայի տարածքում մալազիական MH17 ինքնաթիռի կործանման հետ, երբ ամեն ինչում նույն կերպ մեղադրում էին Մոսկվային։ Հիմա բոլոր հիմքերը կան պնդելու, որ ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևում և՛ այն ժամանակ, և՛ հիմա կանգնած են եղել բրիտանական հետախուզական ծառայությունները։ Հենց նրանց հուշումով են գործել ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը՝ իմանալով, որ այդ պահին երկնքում AZAL–ի ինքնաթիռն է։ Այդ միջադեպը Ալիևի համար ընդամենը պատրվակ էր՝ սանձազերծելու կատաղի հակառուսական արշավ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Պատճառն այն է, որ Բաքուն չի ցանկանում Կիևի վերջնական պարտությունը, քանի որ տարածաշրջանում հետագա ընդլայնման հավակնությունները ներառում են Հայաստանում «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելը, Կասպից ծովի ռազմականացումը և Ռուսաստանի՝ տարածաշրջանից վերջնականապես դուրս մղումը։ Իսկ Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Մոսկվան կկարողանա կենտրոնանալ Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի վրա, ինչը նշանակում է «թուրքական ինտեգրման» գործընթացի, ինչպես այն պատկերացնում են Լոնդոնում և Անկարայում, փաստացի խաթարում։

Այդ իսկ պատճառով ակտիվանում է Հարավային Կովկասում Ռուսաստանի համար լարվածության լրացուցիչ օջախ ստեղծելուն ուղղված արշավը, ինչի հանդեպ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Մեծ Բրիտանիան։ Պետք է հաշվի առնել այն, որ Լոնդոնի դիրքերը Բաքվում և Աստանայում շատ ավելի ուժեղ են, քան Վաշինգտոնինը, և հենց նա է իրականում ազդում Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների իշխող էլիտայի վարքագծի վրա։

Նման իրավիճակում, երբ Ադրբեջանի ամենաակտիվ մասնակցությամբ դիտավորյալ խարխլվում է ոչ միայն Հարավային Կովկասը, այլ նաև Կասպյան տարածաշրջանը, Ռուսաստանը մի կողմ չի կանգնի և ստիպված կլինի մի շարք վճռական միջոցներ ձեռնարկել՝ չեզոքացնելու այդ թշնամական գործողությունները: Առաջին հերթին կարող են տուժել ադրբեջանական բիզնեսները, որոնք չափազանց մեծ արտոնություններ են ստացել Ռուսաստանում։ Հետևանքները կզգան նաև Բաքվի ֆերմերները, որոնք միայն ավելացնում են իրենց բանջարեղենի և մրգի մատակարարումը դեպի անհատակ ռուսական շուկա։ Չպետք է մոռանալ նաև, որ տեղի սփյուռքը եղել և մնում է տարբեր հանցավոր և կիսաքրեական խմբավորումների բուծման վայր՝ միաժամանակ հանդիսանալով Ռուսաստանի ներսում ադրբեջանական հատուկ ծառայությունների լայն ցանցի կադրային բազա։ Անշուշտ, անվտանգության աշխատակիցներն այժմ լրացուցիչ շարժառիթներ կստանան բացահայտելու և ճնշելու ադրբեջանական հանցավոր համայնքների և հետախուզական գործակալությունների գործունեությունը։

Եվ դա՝ միայն սկզբի համար: Այսինքն, Բաքվի թշնամական ծրագրերի հետագա իրականացումը կասեցնելու համար նույնիսկ ռազմաքաղաքական կտրուկ քայլեր չեն պահանջվի։ Եվ, ընդհանրապես, Ադրբեջանի ղեկավարության նման հակառուսական քաղաքականությունն, ի վերջո, հարվածելու է սեփական արտադրողին ու բնակչությանը։ Ակնհայտ է, որ բազմաթիվ ադրբեջանցիների ներկայիս սոցիալ-տնտեսական դժվարությունները՝ կապված գնաճի հետ, միայն կվատթարանան։

Telegram-ի մի շարք ալիքներ արդեն հայտնել են ինսայդերական տեղեկություններ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա սրման դեպքում նորաստեղծ «սուլթան» Ռեջեփ Էրդողանը կհրաժարվի անվերապահորեն աջակցել իր կասպյան վասալ Իլհամ Ալիևին։ Ինչ-որ պահի «Մեծ դուռը» պարզապես կհեռանա Բաքվից, ինչպես բորոտից։ Ի վերջո, հակառակ դեպքում հարվածի տակ կհայտնվի Էրդողանի մեգա-նախագիծը՝ երկիրը վերածել աշխարհի ամենամեծ գազային և լոգիստիկ հանգույցի: Բնականաբար, թուրքական իշխող վերնախավի շահերից է բխում այդ հակամարտության մարելը, որպեսզի այն չվերաճի ավելի լուրջ բանի։

Ավելին, եթե Ադրբեջանի դիրքերը թուլանան առևտրային պատերազմի դեպքում, ապա Թուրքիայի դիրքերը Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում ինքնաբերաբար կվատթարանան, քանի որ Բաքուն է հանդիսանում նեոօսմանիզմի և պանթուրքիզմի գլխավոր գործիքը և Թյուրքական պետությունների կազմակերպության ենթակառուցվածքային ողնաշարը։ Հետևաբար, դեռ մեծ հարց է, թե որքանո՞վ է ձեռնտու Անկարային կորցնել իր զարկերակը հանուն Լոնդոնի շահերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շատ բարդ նկարահանումներ են եղել». Բրյունետն անկեղծացել է տեսահոլավակի կադրից դուրս ապրումների մասինՎրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ԿոբախիձեՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԱնթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ» Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին․ «Հրապարակ» «Էվրիկա գրուպ», «Ֆլեշ». որ ընկերություններն են տուգանվել և որքան. թվեր. «Ժողովուրդ»
Ամենադիտված