Մոսկվայից Երևան ուղևորված ինքնաթիռը թռիչքից որոշ ժամանակ անց վերադարձել է «Վնուկովո»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ազիմուտ» ավիաընկերության իրականացրած Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից որոշ ժամանակ անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան։ Այս մասին տեղեկանում ենք Flightradar24 կայքից։
Թռիչքից մոտ 40 րոպե անց «Sukhoi Superjet 100-95LR» ինքնաթիռը Տուլայից դեպի հյուսիս հատվածում մի քանի պտույտ է կատարել, ինչից հետո շրջադարձ է արել ու կրկին ուղղություն վերցրել դեպի Մոսկվա։
Հավելենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից դեռևս աշտոնական մեկնաբանություն չկա։