Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովում երեկ կայացած դռնփակ հանդիպումը լարված է անցել, ուղեկցվել գոռգոռոցներով:
2020 թվականից անհետ կորած զինծառայողների ծնողների պահանջով երեկ Ազգային ժողովում դռնփակ հանդիպում է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը դռնփակ նիստից որոշ մանրամասներ կարողացավ պարզել: Նախ տեղեկացանք, որ հանդիպմանը մոտ 30 ծնող է մասնակցել, որոնք զայրացած են եղել Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից: Մոտ մեկ շաբաթ առաջ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ լսումների ժամանակ խոսվել է քննության միջոցով ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածին, կամ զոհվածի մահվան հանգամանքները: Քոչարյանն ասել էր. «Մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ. դրան հասնելու համար ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ադրբեջանի հանձնաժողովները աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է: Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը գտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի եւ այդտեղ հանգստություն կգտնի»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

Այս խոսքերը անասելի զայրացրել են ծնողներին: Նրանք գնացել են Ազգային ժողով, բարկացել, բղավել եւ զգուշացրել են Քոչարյանին, որ այսուհետեւ խոսելիս զգույշ արտահայտվի եւ իրենց զգացմունքների հետ չխաղա: Տեղեկացանք նաեւ, որ շատ ծնողներ ուշացումով են հասել ԱԺ, բայց կարողացել են հասկացնել Անդրանիկ Քոչարյանին, որ իրենց երեխաների մասունքների եւ ընդհանրապես անհետ կորածների թեմայով տեղի-անտեղի չխոսի, սուտ լուրեր չտարածի:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը նաեւ խոստացել էր նրանց, որ մինչեւ այս ամսվա վերջ անհետ կորածների ծնողները եւ ուժային կառույցները եւս մեկ փակ հանդիպում կունենան, բայց էլի խաբում է: Հստակ օր չի նշում` երբ պետք է կրկին հանդիպեն, որպեսզի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փաստերով պարզաբանումներ տա ծնողներին նրանց երեխաների գործերի մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 125% «Շատ բարդ նկարահանումներ են եղել». Բրյունետն անկեղծացել է տեսահոլավակի կադրից դուրս ապրումների մասինՎրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ԿոբախիձեՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԱնթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Ոճային Մալենայի նոր ֆոտոշարքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ Դրամական նոր աջակցություն արցախցիների համարԵՄ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային կաճի մինչև 23 միլիարդ եվրո ԵԱ. Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթեց թուրք մրցակցին՝ 9:0 ՆԳՆ-ն զգուշացնում էՀայաստանը պետք է կատարի անհրաժեշտ փոփոխություններ իր Սահմանադրության մեջ. Քըլըչ Նոր պատերա՞զմ. ֆրանսիացիները քարտեզներ են կազմում Ուկրաինայի սահմանինՄալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց ԵԱ-ում«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆլոկ դը Գասկոն միստելԿամչատկայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան»Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ«Երեքնուկ» կամրջի տակ, բախվել են «Nissan Tiida»-ն ու «Hyundai»-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» «Հայաստանը կհասցնի՞ ԵՄ-ին անդամակցել» Ուղղաթիռն ընկել է գետը. զոհվածների մեջ է «Siemens»-ի ղեկավարը՝ կինն ու 3 երեխաները Հազվադեպ պատահող երևույթ՝ Գորիսում արագիլ է նկատվել Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել 8-րդ դասարանի աշակերտների միջևԻրանը ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային գործարք կարող է կնքել․ AxiosԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասինԿրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանական զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր․ պատմության այս օրը (11 ապրիլ)Գործարկվելու է էլեկտրական շչակ Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան Հոսանքազրկումներ` Երևանում և մարզերումՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանինԶգուշացում ՀՀ բնակիչներինԵրկար ժամանակ գազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են Ռուբլին կրկին թանկացել էՇքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Գաղտնի հանդիպումներ կառավարությունում․ «Հրապարակ» Վրանի ապամոնտաժում` մեկ ամիս ավել բնակվարձի դիմաց. իշխանությունը վախեցած է արցախցիների պայքարից. «Ժողովուրդ»
Ամենադիտված