Երկու ավտոբուսի վթարից 6 մարդ է զոհվել․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վեց մարդ զոհվել է երկու ավտոբուսների բախումից Բելգորոդի մարզում, դեռ չորսը հոսպիտալացվել են:
Նշվում է, որ Բելգորոդի մարզի Նովոոսկոլի տարածաշրջանում գտնվող Վելիկոմիխայլովկա գյուղի մոտ տեղի է ունեցել Mercedes-Benz Sprinter և Hyundai ավտոբուսների բախում:
Պատահարի արդյունքում զոհվել են Mercedes-Benz Sprinter ավտոբուսի վեց ուղևորներ, իսկ դեռ չորսը հոսպիտալացվել են: Hyundai ավտոբուսում տուժածների մասին տեղեկություններ չկան:
«Այս պահին տեղի է ունենում դեպքի վայրի զննություն, աշխատում են Ճանապարհային ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են»,- հայտնել է լրատվամիջոցների ծառայությունը «ՎКонтակտե» սոցիալական ցանցում: