Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց միջազգային օր․ պատմության այս օրը (08 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կանանց միջազգային օր, Սիրիա՝ Հեղափոխության օր, Բաաս կուսակցության իշխանության գալու օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ալբանիա՝ Ուսուցչի օր, Լիբերիա՝ Նահատակների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - ծնվել է մեծանուն գիտնական, բանասեր Հրաչյա Աճառյանը:

1887 - ծնվել է նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին։

1899 –ծնվել է ռումինահայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Գրիգոր Ավագյանը:

1910 –ծնվել է հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը:

1911 –ծնվել է ամերիկահայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ալան Հովհաննեսը:

1927 – ծնվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1930 –ծնվել է  ուզբեկահայ խորհրդային թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը:

1932 –ծնվել է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը:

1935 –ծնվել է քանդակագործ Ֆրանց Սիմոնյանը։

1935 –ծնվել է ճարտարապետ Արսեն Մելիքյանը:

1938 –ծնվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:

1956 - վախճանվել է Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը։

1969- «Անուշի» բեմադրությամբ բացվել է Երևանի դրամատիկական թատրոնը:

1972 –վախճանվել է ֆիզքիմիկոս, ՀԽՍՀ-ում ֆիզքիմիայի դպրոցի հիմնադիր Հովհաննես Չալթիկյանը:

1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ Հեռուստաընկերությունը։

1984 –վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր Ռուբեն Ստեփանյանը:

2002-ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն առաջարկել են փոխել ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը և Հայաստանից ու Ադրբեջանից բացի, այդ գործընթացին մասնակից դարձնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին:

2007-ԱՄՆ-ի կառավարության սննդի և դեղամիջոցների գործակալությունը զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը թունավոր նյութ՝ մկնդեղ է պարունակում և վնասակար է առողջության համար:

2008-Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ:

2011-Էրզրումի դատարանը կասեցրել է Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագիրը:

2019- վախճանվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։

2022- Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

161 –վախճանվել է Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը։

1302 –վախճանվել է իտալացի քանդակագործ և ճարտարապետ Առնոլֆո դի Կամբիոն։

1403 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 1-ինը:

1618 —գերմանացի աստղագետ Իոհան Կեպլերը ձևակերպել է մոլորակների շարժման իր երրորդ օրենքը:

1658 —ստորագրվել է Ռոսկիլլյան խաղաղության պայմանագիրը, որով իսկ ավարտվել է շվեդ-դանիական պատերազմը և Շվեդիան հսկայական տարածքներ է ստացել:

1669 - տեղի է ունեցել Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով զոհվել է մոտ 27 000 մարդ։

1702 —Աննա Ստյուարտը դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի:

1714 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախը:

1736 —Նադիր շահը գահընկեց է արել Սոֆեվիդների տոհմի վերջին ներկայացուցչին, թագադրվել է որպես Իրանի շահ և ստեղծել է Աֆշարիդների նոր դինաստիան:

1759 —Փարիզի խորհրդարանը քննադատության է ենթարկել Դենի Դիդրոյի ստեղծած  «Հանրագիտարան»-ը:

1842 - Միլանի Լա Սկալա թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի անդրանիկ ներկայացումը։

1869 - վախճանվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ Հեկտոր Բեռլիոզը։

1888 —Ռուսաստանում ցար Ալեքսանդր 3-րդը հրաձգարանում առաջին անգամ կրակել է Մաքսիմ գնդացրից և որոշել դրանցով համալրել ռուսական բանակը:

 1894 - ծնվել է ֆինն նշանավոր քանդակագործ Վյայնո Աալտոնենը։

1899 - Հիմնվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբը։

1910 -Սոցիալիստական ինտերնացիոնալը (Կոպենհագեն) մարտի 8-ը հայտարարել է Կանանց միջազգային օր։

1935 –սատկել է  Հաչիկո շունը, որն արժանահիշատակ է իր տիրոջ նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ բազում տարիներ տիրոջ մահից հետո։ Ճապոնիայում նա հավատարմության խորհրդանիշ է դարձել։

1942 –վախճանվել է կուբացի շախմատիստ Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1950 - ԽՍՀՄ-ը հայտարարել է ատոմային ռումբ ստեղծելու մասին։

1958 - սկսել է գործել Ղազախստանի «Ղազախստան» պետական հեռուստաալիքը։

1974 - Թողարկվել է «Քուին» խմբի երկրորդ ստուդիական ալբոմը։

2011 - Սկսել է հեռարձակվել Prima Love չեխական թվային հեռուստաալիքը։

2013 - Միլոշ Զեմանը դարձել է  Չեխիայի նախագահ։

2014 - անհետացել է մալայզիական ավիաուղիների 370 չվերթի ինքնաթիռն իր ուղևորներով։

Կ. Խաչիկյան

Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից 42-ամյա քույրը դանակաhարել է 44-ամյա եղբորըՄասկը և DOGE-ի աշխատակիցները ստիպված կլինեն թմրամիջոցների թեստ հանձնել Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ» Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա․ «Ժողովուրդ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ» Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ» Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ «Հրապարակ» Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց ճնշման ու uպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. Իրանի ԱԳ նախարարՀայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունըՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՉինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներ
Ամենադիտված