Հունաստանը հայտարարել է՝ եվրոպական կառավարությունները «դոմինոյի էֆեկտով» փլուզվում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրոպական երկրներում քաղաքական համակարգը մոտենում է փլուզմանը, քանի որ նրանց քաղաքացիները հավանություն չեն տալիս ներկայիս կառավարությունների քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը, հայտնում է AMNA գործակալությունը։
Ինչպես ասել է նախարարների կաբինետի նախկին ղեկավարը, վերջերս «Արևմուտքը շրջվել է Արևմուտքի դեմ»։
«Ժողովուրդը հավանություն չի տալիս վերջին տարիներին իրենց կառավարությունների վարած քաղաքականությանը։ Եվ դա է պատճառը, որ այն կառավարությունները, որոնք իշխանության մեջ էին, տապալվում են», - ասել է նա՝ ելույթ ունենալով Հունաստանի խորհրդարանում։
Նախկին վարչապետի խոսքով՝ եվրոպական երկրներում քաղաքական համակարգի փլուզման նախադրյալները ծագել են դեռևս Ամերիկայի ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից առաջ։ Սամարասը բացատրել է, որ ԱՄՆ-ում իշխանափոխությունը միայն բացահայտեց անկատարությունները և առաջացրեց «դոմինոյի էֆեկտ»։