Ո՞րն է մարտի ութի իմաստը և ինչպե՞ս է առաջացել տոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխարհի մի շարք երկրներում և այդ թվում նաև Հայաստանում այսօր նշվում է ամենագեղեցիկ և սպասված տոներից մեկը՝ կանանց միջազգային օրը։
Հետաքրքիրն այն է, որ ի սկզբանե տոնն անվանվել է աշխատավոր կանանց միջազգային օր։
Չնայած այն հանգամանքին, որ տոնը կանանց մասին է, այն տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում։
Օրինակ որոշ երկրներում տոնը նշվում է հանրային ձևով, որոշ երկրներում նշվում է բողոքների և պայքարի միջոցով, որոշ երկրներում էլ տոնը նշվում է կանացիության մեծարմամբ։
Իսկ ինչպե՞ս և ինչի՞ համար է առաջացել տոնը
Կանանց իրավահավասարության համար «մարտերը» մշտապես եղել են և կան մինչ օրս։
1908 թվականի մարտի ութին Նյու Յորքում կանանց կողմից կազմակերպած բողոքի ցույցը փոխեց ամեն բան։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով՝ Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց՝ կանանց իրավահավասարության համար։
Շուրջ 15.000 կանայք շրջել են քաղաքով և պահանջել են կրճատել աշխատանքային օրը և ստանալ տղամարդկանց հավասարաչափ աշխատավարձ։
Բացի վերը նշված հանգամանքները նաև դրվեց կանանց ընտրություններին մասնակցելու հարցը։
Երկար ժամանակ չի հաջողվել ընտրել կանանց միջազգային օրը և այն սկզբնական շրջանում նշվել է փետրվար ամսվա վերջին կիրակի օրը մինչև 1913 թվականը։
1911-ի մարտի 19-ին կանանց միջազգային օրը հանրայնորեն առաջին անգամ նշվեց Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդկանց կողմից։
Շատերի համար տոնը կրում է ֆեմինիզմի տարրեր և համարվում է ֆեմինիստների օր։ Իհարկե կա ճշմարտություն այս պնդման մեջ։ Մինչև 1967-ի ֆեմինիզմի երկրորդ ալիքը տոնը որպես կոմունիստական էր, սակայն ֆեմինիզմի երկրորդ ալիքի ժամանակ մարտի 8-ը դարձավ ակտիվիզմի օր՝ Եվրոպայում հաճախ անվանվելով «կանանց պայքարի միջազգային օր»։ 1970-ական և 1980-ական թվականներին կանանց շարժումներին միացան նաև ձախականներն ու աշխատավորական կազմակերպությունները՝ պահանջելով հավասար աշխատանքային հնարավորություններ և աշխատավարձ, իրավական հավասարություն, վերարտադրման հավասար իրավունքներ, երեխայի սուբսիդավորվող խնամք և կանանց հանդեպ բռնությունների կանխարգելում։
Ի վերջո կանայք հաղթեցին և այժմ, մեր օրերում կանայք ունեն ամեն բանի իրավունք, ազատ են իրենց ընտրության, ապրելակերպի, մտածելակերպի մեջ։
Հայաստանում տոնը սիրված և սպասված է։ Այն նշում են ամենատարբեր ձևերով՝ սրճարաններից մինչև ռեստորաններ, զբոսայգիներից մինչև հետաքրքիր ժամանցի վայրեր, և, որ ամենահետաքրքիրն ու հաճելին է՝ ծաղիկներով։
Կանանց տոնը Հայաստանում նշվում է մեկ ամիս՝ մարտի ութից մինչև ապրիլի յոթը, սակայն միայն այս մեկ ամսվա ընթացքում չէ, որ կանայք իրենց կարևոր են զգում, այլ տարվա ցանկացած եղանակի, ժամի և ցանկացած օր։