13-ամյա տղան ցած է նետվել պատուհանից և մահացել․ ՌԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տղյի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի արևմտյան մասում գտնվող բնակելի տան մոտ: Նախնական տվյալներով, նա ընկել է պատուհանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:
«13-ամյա երեխայի մարմինը հայտնաբերվել է Ուդալցովի փողոցում գտնվող բնակելի տան պատուհաններից ներքև»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է գործակալության աղբյուրը, դեպքի վայր ժամանել են քննիչներ, որոնք պարզում են տեղի ունեցածի պատճառները: