Մանե Թանդիլյանին երեկ գիշերը շտապօգնության մեքենայով կրկին տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին երեկ գիշեր շտապօգնության մեքենայով կրկին տեղափոխել են հիվանդանոց, և գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Նշենք, որ Թանդլիյանը մարտի 1-ից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում ի աջակցություն Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի, ով շուրջ 20 օր առաջ երկրորդ անգամ հացադուլ է հայտարարել: