ՌԴ ՊՆ-ն հայտնել է իր վերահսկողության տակ նոր տարածք վերցնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսական բանակը ազատագրել է Կուրսկի մարզի Լեբեդևկա գյուղը և վերահսկողության տակ է վերցրել Սումիի Նովենկոե բնակավայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Մեկ օրում Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 350 զինծառայող, վեցը հանձնվել են գերության։ Լեբեդևկայի ազատագրումը ՌԴ ԶՈՒ-ին մոտեցնում է Սուջային, մնում է 10 կմ-ից մի փոքր ավելի՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: