Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատիժը կխստացվի․ նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրենսդրությամբ նախատեսվել են մի շարք երաշխիքներ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվության ձևով:

Այս մասին նշված է Արդարադատության նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նոր նախագծում։

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, և համամասնորեն խստացնել նաև նույն հոդվածի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասերը՝ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «չորսից ութ» տարին փոխարինել «հինգից տասը» տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ 3-րդ մասում՝ «վեցից տասներկու» տարին՝ «իննից տասնհինգ» տարի ժամկետով ազատազրկմամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում առաջարկվում է սանկցիայից հանել կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը, տուգանք պատժատեսակի չափը՝ «առավելագույնը քսանապատիկի չափով» փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված «առավելագույնը երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով»։

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով կամ

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաև զորահավաքային զորակոչից խուսափելը`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և զորակոչվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ կամավոր ներկայանալով քրեական վարույթ իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված գումարը:»։

ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի  համաձայն՝

«1. Անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»։

Նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը, ինչը կհանգեցնի նաև պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազեցմանը։

Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենԹրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. ReutersԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Նրանք մեզանից աջ ու ձախ խլել են, բայց հիմա մեր հերթն է․ Թրամփ Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել
Ամենադիտված