Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանում հայ ահաբեկիչների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա. պատմության այս օրը (12 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Չինաստան՝ Ծառ տնկելու օր, Գաբոն՝ Նորացման օր, Կանադա՝ Համագործակցության օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Քրեակատարողական հիմնարկների աշխատողների օր, ԱՄՆ՝ Աղջիկ-սկաուտների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1900 - ծնվել է հայկական կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանը։

1905 –վախճանվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը։

1917 - ծնվել է ինժեներ-շինարար Վարդան Հասրաթյանը։

1918-հայ-թուրքական պատերազմի ժամանակ Թուրքական բանակը գրավել է Կարինը։

1920- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Խալիլ Բեյի կողմից կազմակերպված ադրբեջանական աշխարհազորին օգնելու նպատակով Բաքվից Ղարաբաղ է տեղափոխվել մոտ 90 վագոն ադրբեջանցի զինվոր և զինտեխնիկա։ Հարուստ հայ ընտանիքները սկսել են լքել Շուշին։

1922- Անդրկովկասի երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսը հաստատել է դաշնային պայմանագիրը, որով իսկ հիմնադրվել է նրանց ֆեդերացիան՝ Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։

1938- ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Վլադիմիր Մսրյանը։

1981- Թեհրանում հայ ահաբեկիչների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանատան երկու պահապաններ։

1982 -վախճանվել է  արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանը։

2004- Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն  տեղի է ունեցել նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածու Ֆադեյ Սարգսյանը վերընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: 

2009- Փարիզի կենտրոնում բացվել է Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի պուրակը:

2015 - վախճանվել է  սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։

2019-Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

2024– Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կսկսվի Տավուշի մարզից: Մինչ այդ էլ Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է անհապաղ 4 գյուղեր վերադարձնի իրեն Տավուշի մարզում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

604— վախճանվել է Հռոմի Պապ, կաթոլիկ եկեղեցու սուրբ  Գրիգոր 1-ինը։

1169 —Անդրեյ Բոգոլյուբսկին զավթել է Կիևը և այրել այն։

1229- Խաչակիրները գրավել են Երուսաղեմը։

1519— իսպանացի նշանավոր կոնկիստադոր Էռնան Կորտեսն իր խմբով մտել է ներկայիս Մեքսիկայի տարածք։

1685— ծնվել է անգլիացի փիլիսոփա, Իռլանդիայի եպիսկոպոս Ջորջ Բերկլին։

1710 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր Թոմաս Արնը։

1824 - ծնվել է  գերմանացի ֆիզիկոս Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆը։

1863 - ծնվել է  ռուս գիտնական Վլադիմիր Վերնադսկին։

1881 —Ֆրանսիան գերիշխանություն է հաստատել Թունիսի նկատմամբ։

1889 —Էլմոն Ստրոուդժերն ԱՄՆ-ում արտոնագրել է ավտոմատ հեռախոսակայանը։

1896 —Պետերբուրգի համալսարանի շենքում շնորհիվ Պոպովի ստեղծած սարքի հաղորդվել է աշխարհում առաջին հեռագիրը։

1911 —Ռոկֆելլերի համալսարանի դոկտոր Ֆլետչերը բացահայտել է մանկական ցերեբրալ պարալիչի (ДЦП) պատճառը։

1912 —ԱՄՆ-ում հիմնադրվել է  «The Girl Guides» շարժումը (հետագայում վերանվանվել է սկաուտական շարժման)։

1913— Ավստրալիայի մայրաքաղաքն է դարձել Կամբերրան։

1918- Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձել է Ռուսաստանի մայրաքաղաք։

1940 —ավարտվել է խորհրդա-ֆիննական պատերազմը։ ԽՍՀՄ-ը և Ֆինլանդիան կնքել են խաղաղության պայմանագիր, ըստ որի ԽՍՀՄ-ին են անցել Վիբորգը և Արևմտյան Կարելիան։

1942— ծնվել է Ռատկո Մլադիչը, որը Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։

1946 - ծնվել է  ամերիկացի դերասանուհի, երգչուհի Լայզա Մինելլին։

1968— Մավրիկիոսը ձեռք է բերել անկախություն, իսկ 1992 թվականի  նույն օրը դարձել հանրապետություն։

1969- Փոլ Մաքքարթնին ամուսնացել է Լինդա Իսթմենի հետ։

1974— «Մարս-6» խորհրդային տիեզերական կայանն իջել է Մարս մոլորակի վրա՝ առաջին անգամ Երկիր հաղորդելով այդ մոլորակի ընդերքի և մթնոլորտի վերաբերյալ տեղեկություններ։

1999- Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։

2001 - վախճանվել է  օս լեզվաբան, օսագետ, իրանագետ Վասիլի Աբաևը։

2005- Կարոլոս Պապուլիասը դարձել է Հունաստանի նախագահ։

2011— Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել վթար։ Արդյունքում ռադիացիայի մակարդակը գերազանցել է նորման 20 անգամ։

2018 - վախճանվել է  ռուս հանրահայտ դերասան Օլեգ Տաբակովը։

Կ. Խաչիկյան

Ամերիկյան 3 խոշոր ավտոարտադրողներ կտուժեն Թրամփի մաքսատուրքերից 42-ամյա քույրը դանակաhարել է 44-ամյա եղբորըՄասկը և DOGE-ի աշխատակիցները ստիպված կլինեն թմրամիջոցների թեստ հանձնել Թուրքիայում ամեն գնով պետք է մեր երկրի դրոշը բարձրացնեի. Արթուր Դավթյան TikTok-ը անջատում է իր լուսանկարների փոխանակման հավելվածը «Եթե Հայաստանը ցանկանում է Խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի մեր 2 իրավական պայմանները»․ Ալիև ԱՄՆ-ում բուժաշխատողները զանգվածաբար աշխատանքից ազատվում են Եգիպտոսում սուզանավի վթարից փրկված կինը կլինիկական մահ է տարել Կյանքից հեռացել է դերասան Ռաֆայել Գրիգորյանը Երևանում «Kia»-ն գլխիվայր հայտնվել է մայթին, վարորդը և անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՊեսկովը հայտարարել է՝ ՌԴ-ն ԱՄՆ-ից պատասխան է սպասում Ակնայում հովիվ է պայթել ականի վրա Անձրև, ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի«Քաղպայմանագիրը» քննարկել է, թե ում «գլուխներն են թռչելու»Հութիները կրկին հարվածել է «Թրումեն» ավիակրին Փաշինյանը փորձելու է զավթել իշխանությունը Գյումրիում ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել Ի՞նչ է սպասվում Շտայնմայերին ԲաքվումԱպրիլ ամսվա կենսաթոշակի մասին9 տարի առաջ, այս օրը, վերջին անգամ լսեցի քո ձայնը․ Ադամ Սահակյանի մոր գրառումը Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դիԵրկար ժամանակ ջուր չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … սնուկեր բիլիարդի խաղԿիմա տատիկին դեռ չեն բարեհաճել ՁՊՎ-ից ներկայացնել դատարան․ Ռուբեն ՄելիքյանՍպիտակ տունն ուսումնասիրում է Գրենլանդիայի ձեռքբերման արժեքը Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի վարույթի նախաքննությունը․ նոր մանրամասներ««Կարո՞ղ են գլուխ հանել առանց Ռուսաստանի». փոքրիկ Հայաստանին կարեկցել են այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարվել է ֆինանսավորել ՀԱՊԿ-ը» «Հայաստանը մեկ տարի կփորձի ժանյակավոր վարտիքը, իսկ հետո, մեկ էլ տեսար Փաշինյանին քշեն»Ավելի քան 200 կնոջ մնացորդներ են հայտնաբերվել ԱՄՆ սահմանի մոտՍյուզաննա Պողոսյանին կախված են հայտնաբերել․ ինչ է հայտնիԽաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել. պատմության այս օրը (02 ապրիլ)Գազ չի լինելու մի քանի ժամ4-րդին սիրտը չի դիմացել. ինչից է մահացել 24-ամյա աղջիկըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ո՞վ է սպանված 21-ամյա երիտասարդըԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱրսեն Թորոսյանն ընդդեմ ֆուտբոլասերների. կամ Փաշինյանի տխրությամբ ուրախացողը․ «Ժողովուրդ» Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի Բալասանյանից․ «Հրապարակ» Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. իրավունքի խնդիր կա․ «Ժողովուրդ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ» Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. Արփինե Սարգսյանը հեռանում է. «Ժողովուրդ» Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են․ «Հրապարակ» Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց ճնշման ու uպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. Իրանի ԱԳ նախարարՀայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունըՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՉինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներ
Ամենադիտված