Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վրաստանում «եվրոմայդանը» կաջակցվի Հայաստանից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը փորձում է Վրաստանում ակտիվացնել հակակառավարական ցույցերը, այդ թվում ցուցարարների ֆինանսավորմամբ, հաղորդել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, գրում է vpoanalytics.com–ը։

«Վրաստանում փորձեր են արվում զարգացնել բողոքի փողոցային ակտիվությունը, որը պետք է դառնա «հասարակ վրացիների շրջանում եվրոպամետ հայացքների կայունության ապացույցը»։ Թբիլիսիում ԵՄ պատվիրակությանը հատկացվել են զգալի ռեսուրսներ ցույցերն աջակցելու ու համակարգելու համար։ Հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի համար նախատեսված է վճարել մինչև 120 եվրո»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունը նաև պարզաբանել է, որ ԵՄ-ն աշխատում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի արտարժույթ մատակարարելու տարբերակի վրա, եթե Վրաստանի իշխանությունները փորձեն փակել այդ դիվերսիոն գործողությունների ֆինանսավորման ուղիները։ Հետախուզության ծառայության տվյալներով ԵՄ–ն որոշել է վրացի քաղաքական գործիչների հետ աշխատանքում խոստումներից անցնել ճնշումների։ Բացի այդ, ԵՄ-ն կշարունակի հակակառավարական տրամադրություններ ձևավորել Վրաստանում բլոգերների, լրագրողների, ՏՏ մասնագետների և ռուսաստանցի վերաբնակիչների շրջանում: Բրյուսելի կողմից վերահսկվող վրացական և եվրոպական լրատվամիջոցներն ու ՀԿ-ները կենտրոնացած են այդ ֆոկուս խմբերի «ուղեղների լվացման» վրա «միասնական Եվրոպայի» հետ համագործակցության օգուտների և «Վրացական երազանքի» կողմից ընտրված ռուսամետ քաղաքականության վեկտորի փակուղու մասին պատմություններով:

Վրաստանում անկայունություն հրահրելու գործում Հայաստանի ներգրավվածության թեման նոր չէ։ Օրինակ, դա երևացել էր դեռ  2024 թվականի աշնանը։ Այն ժամանակ Թբիլիսին պահանջել էր դադարեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի (մասնավորապես Սահակաշվիլիի կողմնակիցների) ֆինանսավորումն ու մատակարարումը Հայաստանի տարածքից։ Միաժամանակ հաղորդվել էր, որ Պենտագոնի հետախուզական գործակալության Եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորի այցերն Ադրբեջան և Հայաստան նվիրված են եղել վրացի ընդդիմադիրների համար դաշտային ճամբարներ կազմակերպելու հարցերին։ Բայց ԵՄ «հաճախորդները» այն ժամանակ մեծ հաջողությունների չհասան: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին բողոքի ակցիաներ եղան, բայց դրանք թույլ էին ու քիչ, չնայած ծայրահեղականությունը շատ էր: Վրաստանի քաղաքացիները, ընդհանուր առմամբ, չաջակցեցին այդ բոլոր բողոքի ակցիաներին, ի տարբերություն առանձին հայ ակտիվիստների, որոնցից որոշ մասի մուտքը Վրաստան ամբողջությամբ արգելվեց:

Հիշեցնենք, որ Վրաստանի հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ սկսել են վատթարանալ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Արդյունքում Բրյուսելը սառեցրեց 30 միլիոն եվրոն, որը նախատեսում էր հատկացնել Վրաստանի ՊՆ–ին, Պենտագոնը հետաձգեց վրաց-ամերիկյան պլանավորված զորավարժությունները, իսկ ԵՄ նախկին բարձրաստիճան դիվանագետ Խոսեպ Բորելը սպառնաց, որ ԵՄ-ն «կփակի դուռը» Վրաստանի առաջ։ Հետագայում Բրյուսելը  բացասական գնահատեց Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջընթացը։ Նոյեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ կառավարությունը որոշել է դադարեցնել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ քննարկումները, նաև որոշվել է հրաժարվել եվրոպական դրամաշնորհներից։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կովկասյան այդ փոքրիկ հանրապետության իշխանություններն ամբողջությամբ գտնվում են բրիտանական հետախուզական ծառայությունների վերահսկողության տակ։ Հայաստանի անվտանգության ծառայության գեներալի կոչումով նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը տարածաշրջանի հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովին ասել է. «Հիմա սպասեք Հայաստանի քաղաքական թատերաբեմում Մեծ Բրիտանիայի հայտնվելուն»:


«Նա ելնում է ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված այն վարկածից, որ բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանին իշխանության բերելու նախագիծը»,- կարծում է Տարասովը։ Ըստ ռուս վերլուծաբանի այդ ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլից՝ հայկական բանակի նախապատրաստում Ադրբեջանի հետ գալիք պատերազմում պարտության, այդ ֆոնի վրա Ռուսաստանի քաղաքական վարկաբեկում, ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գյումրիում ռուսական ռազմակայանի վերացում և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի կրճատում Եվրասիական տնտեսական միության ձևաչափով։ Տարասովի զրուցակիցը նաև պնդել է, որ Ադրբեջանը ծանոթ է եղել Լոնդոնի «Փաշինյան» օպերացիայի իրականացմանը, որի հետագա մանրամասները պարզաբանվել են 2022 թվականի վերջին ՄԻ–6 բրիտանական հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի Երևան կատարած վերջին այցի ժամանակ՝ Հայաստանի կողմից ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելուց հետո։ Ի դեպ, այդ կերպարը «Մեծ Թուրան» հայեցակարգի հեղինակն է և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական վստահելի անձը։

Բրիտանական «Փաշինյան» նախագիծը, ըստ էության, լիակատար հաջողություն է Արևմուտքի համար։ Իրականացնելով «պլանավորված պարտության» սցենարը՝ Ղարաբաղի հետագա հանձնումով և Ռուսաստանից հեռու մնալով և այդպիսով կորցնելով երկրի քաղաքական սուբյեկտիվությունը, հայկական իշխող վերնախավերը ներկայումս այրվում են մեկ ցանկությամբ՝ ընդ որում ոչ վատ վճարվող. նպաստել Վրաստանի վերափոխմանը Հայաստանի նման ձախողված պետության։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Աճ՝ տարադրամի շուկայում«Հայաստանի իշխանությունների համար իրական կարմիր գիծը վերաբերում է ընդամենը երկու հարցի՝ իրենց իշխանության վերարտադրմանը և անձնական անվտանգությանը». «Փաստ»Առցանց հարթակ, որը կամրապնդի «պետություն-գործատու-աշխատանք փնտրող» կապը. «Փաստ»Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում. «Փաստ»Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները. «Փաստ»Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները. «Փաստ»Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի․ «Հրապարակ» Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2024-ի դեկտեմբերին կազմել է 1,5%․ թվեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է բժշկի․ «Հրապարակ» «Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»Հրայր Թովմասյանի մասնակցությունը անհնարին է համարվել. ՍԴ-ն ամբողջ կազմով չի քննում գործը․ «Ժողովուրդ» Շահեցին լոռեցիները․ «Հրապարակ» Իշխանությունները նվազագույն աջակցություն են վայելում. ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ»Սյունիքի քրեական ոստիկանները թմրանյութ և ռազմամթերք են հայտնաբերել Հնդկաստանում կայացել է Էլ Կլասիկո՝ իսպանական ակումբների լեգենդների մասնակցությամբԲացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է (տեսանյութ)Իսրայելում 3-ամյա երեխան գտել է 3,800-ամյա արտեֆակտ Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը բալիկի է սպասում. հայտնի է երեխայի սեռը ԱՄՆ-ում ջրհեղեղների և փոթորիկների զոհ է դարձել առնվազն 18 մարդ Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն հարցեր, որոնք առայժմ օդում կախված են. ԿրեմլԵրևանի մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցըBitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՃապոնայում շտապօգնության ուղղաթիռը ծովն է ընկել. կան զոհեր ԵԱ․ Հայ ըմբիշների մրցակիցները մեկնարկում TikTok սոցցանցի գնման գործարքը ձախողվել է․ Դոնալդ Թրամփ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տավուշի սահմանապահները զգոն են, կուտակումներ կան. ի՞նչ է հայտնիՏուգանք՝ 7000 դրամի չափով․ ՆԳՆ-ն իրազեկում է Հայաստանը 17 ներկայացուցչով կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Բաքվի դատարանում հարցաքննվել է Դավիթ Բաբայանը3-ամյա աղջնակը թունավորվել է անծանոթի հյուրասիած կոնֆետն ուտելուց հետոԼավրովը Մոսկվայում քննարկում է Եվրասիական անվտանգության հարցեր․ դեսպանների թվում է եղել նաև Արսենյանը Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից Նորելուկ կոռումպացվածները չեն դատվի, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին էԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատորՔոչարյան Անդոյի դեմ ապստամբել են քպական կանայքՊՆ-ն հայտնում է Խոշոր վթար-հրդեհ. բախվել են 3 մեքենաներ․ վիրավորներ կան Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումԴեռ կանձրևիՌուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռովԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Մոսկվայում ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ)«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Արտակարգ դեպք․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց6-ամյա երեխա է լողավազանում ջրահեղձ եղել
Ամենադիտված