Լոկոմոտիվը հաղթեց Մախաչկալայի Դինամոյին, Թիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
ՍՊՈՐՏ
Մոսկվայի «Լոկոմոտիվը» Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Դինամոյին» և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդգար Սևիկյանն ու Նաիր Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը, և վերջինս դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Սևիկյանը խաղադաշտում անցկացրեց 65, իսկ Թիկնիզյանը՝ 78 րոպե։