Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում հպարտ-հպարտ հայտարարել, թե իր իշխանավարման շրջանում, իբր թե, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ ըստ կարգի է արվում, մի խոսքով՝ հրաշալի է: Ինչպես այլ դեպքերում, այս հարցում էլ Փաշինյանը, բնականաբար, կեղծում է իրողություններն ու իրականությունը:

Առհասարակ, ընտրությունների հետ կապված, կոնկրետ վերջին 7 տարվա առումով կան մի շարք առանձնահատկություններ և բնութագրական ընդհանրություններ, որոնք արժե թեթևակի ի մի բերել, մանավանդ որ Փաշինյանն ինքը դրա առիթը տվեց՝ օրերս Գյումրիում իր քպականների առաջ ունեցած «պադվալա-բոցաշունչ» ելույթով:

Տեսեք, 2018-ի ապրիլից ի վեր, սկսած այդ տարվա սեպտեմբերից (Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ), Փաշինյանը միշտ անձամբ է մասնակցել քարոզարշավներին, նախընտրական հավաքներին, մշտապես ելույթներ է ունեցել, հայտարարություններ ու բացականչություններ արել: Անխտիր բոլոր դեպքերում Փաշինյանը դիրքավորվել է ծայրահեղ ագրեսիվ, աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով՝ ընտրության մյուս մասնակիցների հասցեին, հնչեցրել է սուր մեղադրանքներ, որոնք գրեթե երբեք սահմանված կարգով չեն հաստատվել: Ավելին, իր ենթակայության ներքո գտնվող ոստիկանական և ուժային կառույցներին տվել է ակնհայտորեն սադրիչ ու ծայրահեղական հրամաններ ու հրահանգներ:

Թեթևակի արժե հիշեցնել նրա ինչպես նախկին, այնպես էլ վերջին ելույթների ագրեսիվ, հասարակության ներսում ատելություն ու թշնամանք սերմանելու նպատակ հետապնդող բառամթերքը և մոտեցումները: Տեսեք, Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» և «սպիտակների», խոսեց «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «բորդյուր լիզելու» և նմանօրինակ ֆրազներով: Նկատենք, բոլոր այդ դեպքերում նա եղել է ՀՀ վարչապետի պաշտոնում, իսկ նրա այդ սպառնալիքները նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանական, աածական ուժերը դիմակավորված («մասկի-շոու») ցուցադրություններով, կաշվից դուրս գալով ձգտել են իրականացնել:

Բոլոր ընտրարշավների ժամանակ Փաշինյանը շարունակ խոսել է «նախկիններից», «թալանածը հետ խլելուց», «քաբաբ առ քաբաբ» վերադարձնելուց ու նման բաներից՝ «մոռանալով», որ ինքը վաղուց արդեն իշխանություն է, այլ ոչ թե ծայրահեղ կամ ավտոտնակների տանիքների վրայով քայլող արմատական ընդդիմադիր: Կան դիտարկումներ, որ Փաշինյանը «ջարդեմ-փշրեմ», «ծեփեմ-փռեմ», «պադվալի առնետ», «թալանչի նարկոկարտել» ու նման դրսևորումներով է առանձնացել, փոխարենը՝ երբեք ծրագրային որևէ բան չի ասել:

Աչքի ընկնելու պահով՝ այո, ու դրա մասին արդեն նշեցինք: Բայց պետք է նկատել, որ հիշատակված թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրություններում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (2018-ին՝ իրենց «Իմ քայլը») նաև ծրագրեր են ներկայացրել: Դե, ընտրարշավին որևէ բան պիտի ներկայացնեին որպես «նախընտրական ծրագիր», ներկայացրել են:

Ինչն է բնութագրական. թե՛ 2018-ի դեկտեմբերի, թե՛ 2021-ի հունիսի ընտրության պաշտոնական արդյունքներով «հաստատված» այդ ծրագրերը գերազանցապես չեն կատարվել, իսկ վերջինը արդեն չի էլ կատարվի: Ավելին, 2021-ին ՔՊ-ի ներկայացրած նախընտրական ծրագիրը, որ նույն թվականի օգոստոսին ամրագրվել է որպես «ՀՀ կառավարության 2021-25 թթ. գործունեության ծրագիր», ոչ միայն չի կատարվել ու չի կատարվի, այլև առնվազն Արցախի, ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կետերով «կատարվել» է տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Փաշինյանը խոստացել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, արել է առավել քան հակառակը՝ հայաթափել է Արցախը, ուրացել է այն և հանձնել է թշնամուն: Փաշինյանը խոստացել է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, բայց ծայրահեղորեն փչացրել է դրանք, և այդպես շարունակ: Ցանկը չափազանց երկար է: Այսինքն, բնութագրականն այն է, որ Փաշինյանը ընտրություններում ագրեսիվ հայտարարություններ անելուց բացի, ներկայացրել է նաև ինչ-ինչ ծրագրեր, որոնք սակայն չեն կատարվել, ավելին՝ գործնականում արել է «ծրագրածի» տրամագծորեն հակառակը:

Արդեն հպանցիկ նշեցինք, բայց այստեղ հատուկ ու ևս մեկ անգամ ընդգծենք. 2018 թվականից մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետի պաշտոնում: Նա, իհարկե, կարող է ասել, թե 2021-ին իբր հրաժարական էր տվել, բայց դա պարզամիտ-դյուրահավատների համար նախատեսված էժանագին «կուտ» է: Իրականում բոլորն էլ լավատեղյակ են, որ նա այդ ամբողջ ընթացքում, բացառությամբ թերևս 2020 թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերվա, մշտապես տիրապետել է իր պաշտոնի ընձեռած բոլոր հնարավորություններին ու լծակներին: Անգամ... պաշտոնի չընձեռած հնարավորություններին, նկատի ունենք՝ դատավորների ու դատական իշխանության վրա ամենաուղղակի ճնշումները:

Այնպես որ, վերջին 7 տարվա անխտիր բոլոր ընտրություններում ամենավայրագ ու գռեհիկ ձևով շահագործվել ու չարաշահվել է վարչական ռեսուրս ասվածը: Հիմա էլ է չարաշահվում ու չարաշահվելու է: Մյուս կողմից՝ հատկապես ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ անհնար է դուրս չբերել փաշինյանական իշխանության համար բնութագրական այն հանգամանքը, որը կարելի է բնորոշել որպես ընտրողների կամքի և կատարած ընտրության բռնաբարում՝ այլասերված եղանակներով: Մի ամբողջ շարք խոշոր համայնքներում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պարտվել են ընտրություններում: Սակայն դրանից հետո, Փաշինյանի գլխավորությամբ, պետական մարմիններն օգտագործվել են ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ ամենաիսկական տեռոր ու բռնաճնշումներ իրականացնելու նպատակով:

Ամենից ցցուն օրինակը Վանաձորում կատարվածն էր: Չնայած, նմանօրինակ դրսևորումներ եղան մի քանի այլ համայնքների դեպքում ևս, իսկ Գյումրիում էլ որոշվեց իշխանությունը գրավել՝ քաղաքապետի որդու դեմ քրեական հետապնդմամբ ճնշում գործադրելու միջոցով:

Այսինքն, եթե նույնիսկ ընտրությունների միջոցով, չնայած բոլոր կեղծիքներին, սպառնալիքներին, ճնշումներին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, որևէ մեկ այլ թեկնածու կամ ուժ կարողանում է ընտրվել, Փաշինյանն ու նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատարանները, իրենց «պատառոտելով», ամեն ինչ անում են, որ ոտնահարեն ընտրողների կամքի արտահայտությունը: Սա է փաշինյանական իշխանության ու, այսպես կոչված, «ժողովրդավարական բաստիոնի» իրական բնութագիրը:

Այո, հնարավոր է՝ դեռ ինչ-որ անձինք կան, որ էքստազի մեջ են ընկնում, երբ Փաշինյանը արտաբերում է «պադվալի առնետ» կամ նման մի բան: Բայց ակնհայտ է, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն գնում են դեպի համակողմանի «պռավալ», այն է՝ տապալում: Վատն այն է, որ նրանք իրենց հետ դեպի այդ կողմ են քարշ տալիս նաև պետությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բացահայտվել են ապօրինի ծառահատման դեպքեր Ուրբաթ ակցիա կլինի ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց Պահանջվել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Հնդկական համազարկային կրակի հրթիռային համակարգը, որը մատակարարվում է Հայաստանին, կկարողանա մեկ համազարկով կես հարյուրակ խոյահարող զինամթերք արձակելՀայաստանը գնաճի առումով դարձել է հակաառաջատար«Աշխարհաժողովը» պահանջում է Երևանից տարհանել Սիրիայից հայերինԱդրբեջանը վտարում է ՄԱԿ-ի կառույցներին. ի՞նչ է դա նշանակում երկրի համար Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի մասին բանակցությունները․ Բայրամով «Գռզո»-ի թիկնապահների հետ կատարվածը՝ ազդակ իշխանականների համարԶախարովան Կուրսկում և Բելգորոդում զոհված և վիրավորված երեխաների թվերը հայտնելիս հուզվել է Քարտային համակարգի խափանումը ծանր հետևանքներ կունենա երկրի համար Փաշինյանը խիստ դժգոհ է Գուրգեն Արսենյանի աշխատանքիցՓաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Բավականին շոգ կլինի Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար Եվրոպայում կարմրուկի բռնկում է22 անհետ կորած զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը ՌԴ ՊՆ-ն՝ նոր տարածքների գրավման մասինՆավթը մի փոքր էժանացել է՝ մեկ բարելը 70,87 դոլար Ե՞րբ է նշվելու ԶատիկըԱԳՆ-ն 9 մեքենա կտրամադրի օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական մարմիններին Ծնվել է հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը. պատմության այս օրը (13 մարտ)Այսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ Ղրղզստանը և Տաջիկստանը բացել են 2021 թվականից փակ պետական սահմանը Տեղեկացեք․ մարտի 20-ին գազ չի լինի․ հասցեներԵվրամիության շարունակվող «բզբզոցները» Վրաստանում և բրիտանական «Փաշինյան» նախագիծը. «Փաստ»Երևանում տղամարդը սպառնացել է նռնակներ պայթեցնելՀՀ ճանապարհները՝ հիմա Դեգերումներ Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև. ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Արտակարգ իրավիճակ՝ Արարատում․ 8 վիրավոր կա «Խստապահանջ սպա էր, բայց նաև ընկեր զինվորների համար». լեյտենանտ Հարություն Բեգլարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Հրազենային վնասումով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղաԲազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ»2 օր լույս չի լինելուՌեկորդային աճ՝ տարադրամի շուկայումՓաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ»Նոր Հաճնի ջրատարում, 7-10 մետր խորության վրա հայտնաբերվել է տղամարդու մարմին Վարչական պատասխանատվություն՝ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ»Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ»Կորպուսի հրամանատարը ցուցմունք է տվել գեներալ Տիրան Խաչատրյանի դեմ․ «Ժողովուրդ» Արցախցիներն ակտիվացել են․ «Հրապարակ» Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ»Փաշինյանի իրավական շոուները դեռ կշարունակվեն. ովքեր են հաջորդ պատգամավորները․ «Ժողովուրդ» Հետապնդումները հասան հեղափոխականներին․ «Հրապարակ» Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ»ՔՊ-ի հերթական նիստն ու Փաշինյանի հրահանգը. կուսակցությունների ցանկ․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը տագնապած է. «Հրապարակ»Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել. «Փաստ»«Ալ Ջազիրա». Սիրիայում անցումային շրջանը կարող է տևել երեքից հինգ տարի
Ամենադիտված