Տեղեկացեք․ մարտի 20-ին գազ չի լինի․ հասցեներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում, Խնձորուտ, Ներսիսյան, Հուշարձան թաղամասերի, Լագեր թաղամասի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 56, 58, 60 զույգ հասցեների, 73-ից 101/1 կենտ հասցեների, Դիմաց թաղամասի (բացառությամբ Մուսայելյան, Կնունյանց, Իս.Օրու և Աղայան փողոցների սկզբնամասի, Հ.Էմինի, Մռավյան, Կոմիտասի, Չեռնիշևսկու, Մանուշյան փողոցների) գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: