Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որոշել է սրբագրել Հայոց պատմությունը եւ նորանկախ Հայաստանի առաջնորդների կողմից պետության անունից որպես պարգեւատրում հանձնված զենքերը ուզում է հետ հավաքել: Այս նախագիծը առաջացրել է լուրջ դժգոհություններ ոչ միայն շահառուների շրջանում, այլեւ հենց ՔՊ ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարի 21-ից հանրային քննարկման ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախատեսում է, որ պարգեւատրված կամ զենքով պարգեւատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը ոստիկանություն ներկայացնել պարգեւատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգեւատրված լինելու դեպքում՝ երկրորդ եւ հաջորդ միավոր բոլոր պարգեւատրական զենքերը։

Բացառություն են միայն այն մարդիկ, ովքեր ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավելի տարի ծառայության ստաժ եւ առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան ունեն. նրանք կարող են միայն մեկ պարգեւատրված զենք ունենալ։ 92 տոկոսով մերժված (տե՛ս լուսանկարը) այս նախագծով Արփինե Սարգսյանը ակնկալում է «զենքով պարգեւատրման գործընթացը դարձնել առավել արժանիքահեն եւ որոշակիացված, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պարգեւատրական զենքերի կարգավիճակը բերել ճիշտ իրավական դիրքավորման։ Միաժամանակ, շրջանառությունից դուրս կբերվեն այն զենքերը, որոնց պարգեւատրման հիմքերում բացակայում են ստանդարտներ»: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց տարբեր սխրանքների, հայրենանվեր գործունեության համար Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության ղեկավարների կողմից անցած տասնամյակներում պարգեւատրվել են զենքով, անարժան են եղել, պետք է հետ հավաքել պետական պարգեւները: Ըստ Արփինե Սարգսյանի՝ այսուհետեւ պարգեւատրման ինստիտուտը կպահպանվի միայն ՀՀ վարչապետի դեպքում: Այսինքն՝ միայն Նիկոլ Փաշինյանի կողմից տրվելիք պարգեւատրումները կլինեն օրինական եւ արժանի: Սա ոչ այլ ինչ է, քան խտրական վերաբերմունք:

Բայց այս նախագծի մեջ զավեշտալին հավաքվելիք զենքերի նպատակային օգտագործման հիմքերն են. «Ոստիկանության կողմից առգրավված կամ վերցված պարգեւատրական զենքերը կարող են օգտագործվել նաեւ գիտակրթական կամ մշակութային նպատակներով»։ Անշուշտ, մշակութային նպատակով զենքի օգտագործումը ոստիկանության կողմից բարդ է պատկերացնել, բայց Արփինե Սարգսյանը նախատեսել է: Տեղեկացնենք, որ մինչ այս նախագիծը 3-4 ամիս առաջ բոլոր օրինական զենք ունեցողները, մեկ այլ ՔՊ-ականի՝ օրենքում փոփոխություն անելու համաձայն, գնացել են ոստիկանություն, նորից հաշվառվել, նորից քննություն հանձնել, ծախսել դրա համար նվազագույնը 100 հազար դրամ, եւ հիմա նախարարը մարդկանց ծախսած գումարները համարում է անտեղի եւ որոշել է քրեածին իրավիճակը երկրում բարելավել՝ օրինական, գրանցված զենքերը հավաքելով:
Այսինքն, ապօրինի զենքի շրջանառությունն ու վաճառքը չի կարողանում կանխել նախարարը, օրինական զենքերն է հավաքում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարար Արփինե Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում դրված հարցման 92 տոկոսանոց մերժումից հետո, ՔՊ թիմի ներսում առկա դիմադրության պայմաններում, արդյոք մտադի՞ր է օրենքի նախագիծը պաշտպանել եւ առաջ տանել՝ փորձելով հասնել դրա ընդունմանը, թե՞ կնահանջի:
Մեր հարցմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պատասխանի մանրամասները՝ տեսանյութում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Պուտինն Ուիթքոֆի միջոցով տեղեկություն է փոխանցել Թրամփին. Ուկրաինայում կարգավորման հարցում զգուշավոր լավատեսության հիմքեր կան. Կրեմլ Դոնաթելլա Վերսաչեն շուրջ 30 տարի անց լքում է Versace-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը. հայտնի է՝ ով կփոխարինի նրան ՆԱՍԱ-ն հրապարակել է Blue Ghost զոնդի՝ Լուսնի վրա վայրէջքի բացառիկ տեսանյութը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ․ «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ գոլի հեղինակ Թրամփի նամակը երեկ երեկոյան հասել է Թեհրան ՌԴ ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն Bloomberg-ը պարզել է ում պահանջով են պատժամիջոցների ցուցակից հանվել երեք ռուսաստանցիները «Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն կինոթատրոններում էՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանու անդամներն արդեն իսկ 2 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ումԱրտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ Նոր հրահանգ. փոստատարները ստուգում են` ո՞ղջ է, թե՞ մահացածԲաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու նիստում Բակո Սահակյանը պատասխանել է դատախազների հարցերին Ոստիկանները եկել են ԱԺ՝ տուգանելու Գառնիկ ԴանիելյանինՄագնիսական փոթորիկներ այսօր` մարտի 14-ին. ի՞նչ կլինի վաղը, ճնշում, գլխացավեր...Գազ չի լինի՝ մարտի 19-ին, 20-ին և 24-ին տասնյակ հասցեներում Գյումրիի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհին տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցՇախմատի ԵԱ․ Հայաստանն ունի 10 մասնակից Հրդեհ օդանավակայանում․ ինքնաթիռն այրվել է Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Որոշ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Թրամփը չի երկարաձգել ռուսական էներգառեսուրսների վճարումների լիցենզիան Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սագանակի Եղանակը կտրուկ կփոխվի«Կանխատեսել են Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնում Ադրբեջանին» «Ռուսաստանը կարող է վերակենդանացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը» Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներԻնչ կարևոր բացահայտում է արել Reuters-ը G7-ի գագաթնաժողովի վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է Փաշինյանը մտադիր է ստորագրել կապիտուլյացիոն ակտը ՌԴ–ում 2–ամյա երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումիցTikTok–ը մինչև 16 տարեկաններին կհիշեցնի, որ պետք է քնել․ BFM Ռոբերտ Քոչարյանը նոր ուժ է ձևավորում Արթուր Աբրահամը պարտության մատնելով ամերիկացի Lայուան Սայմոնին պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը․ պատմության այս օրը (14 մարտ) Որն է Մեծ Պահքի խորհուրդը, ինչ անել Այո տալու ենք․ Փաշինյանը՝ Ադրբեջանին Մեղրիով տարածք տալու մասինԽոշոր հրդեհ, «ՎիԷլՎի» խանութի տարածքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրիցԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցումը Տասնյակ հասցեներում լույս չի լինիԿյանքից հեռացել է Ալբերտ Ղուլյանը Օդանավակայանում American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռ է բռնկվելԱննախադեպ աճ՝ տարադրամի շուկայումՈղբերգական գիշեր՝ Շիրակում․ զոհ և վիրավոր կա Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ․ «Ժողովուրդ» Նախադեպը չունեցող կառավարություն․ «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ «Ժողովուրդ» Բաքուն ածանցյալ պահանջներ ունի․ «Հրապարակ» Գյումրիում մեկնարկած ՔՊ դրամահավաքը իրականացվել է անկանխիկ եղանակով․ գումարի չափը դեռ հայտնի չէ․ «Ժողովուրդ» Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից գերիների հետ կապված․«Հրապարակ» Zeekr-ը ցուցադրել է իր առաջին հիբրիդային քրոսովերը (լուսանկարներ)
Ամենադիտված