Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է Ալբերտ Ղուլյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով տեղեկացնում է, որ ս․թ․ մարտի 12-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գարեգինի Ղուլյանը։

Ալբերտ Ղուլյանը ծնվել է 1938թ․ մայիսի 2-ին՝ Արցախի Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնից՝ որպես լաբորանտ:

Նույն թվականին տեղափոխվել է ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ։ 1978թ․-ից մինչև կյանքի ավարտն Ալբերտ Ղուլյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան:

 

Ալբերտ Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ՝ հիմնված հաճախությունների լայն տիրույթում տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման ընդունման սահմանային զգայնությամբ ընդունիչ սարքերի և համակարգերի նախագծման և իրականացման վրա:

Նրա ղեկավարած լաբորատորիայում մշակվել են նոր մեթոդներ, որոնք ապահովում են անտենաների բնութագրերի չափման մեծ ճշգրտություններ, ստեղծվել են բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգեր, հրապարակվել է ավելի քան 250 գիտական աշխատանք և ստացվել 30 գյուտի վկայագիր։ Լաբորատորիայում ստեղծված նոր, ռադիոաստղագիտական մեթոդների և զգայուն ընդունիչ սարքերի միջոցով մեծ ճշգրտությամբ չափվել են նախկին Խորհրդային Միության տիեզերական կապի նպատակով ստեղծված բոլոր անտենաների բնութագրերը:

Ակադեմիկոս Ղուլյանը զգալի ավանդ է ունեցել երիտասարդ կադրերի պատրաստման գործում: 1975թ.-ից նա դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում:

 

Ալբերտ Ղուլյանն արժանացել է ՀՍՍՀ Պետական մրցանակի գիտության և տեխնիկայի ոլորտում։ 2000թ.-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ.-ին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2014թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Հանրապետության սահմանների պահպանության տեխնիկական վերազինմանը միտված Ղուլյանի ղեկավարած գիտական խմբի կատարած աշխատանքների շարքն արժանացել է 2011թ. Հանրապետության Նախագահի մրցանակին:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Ալբերտ Ղուլյանի ընտանիքին, մերձավորներին և ընկերներին։ Մեծ գիտնականի, շիտակ, ազնիվ ու համեստ մարդու հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Ալբերտ Ղուլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 18։00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ, Կոզեռնի փող., 15 շենք), իսկ hուղարկավորությունը՝ մարտի 15-ին՝ ժամը 12։00-ին, նույն վայրից։

Դոնաթելլա Վերսաչեն շուրջ 30 տարի անց լքում է Versace-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը. հայտնի է՝ ով կփոխարինի նրան ՆԱՍԱ-ն հրապարակել է Blue Ghost զոնդի՝ Լուսնի վրա վայրէջքի բացառիկ տեսանյութը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ․ «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ գոլի հեղինակ Թրամփի նամակը երեկ երեկոյան հասել է Թեհրան ՌԴ ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն Bloomberg-ը պարզել է ում պահանջով են պատժամիջոցների ցուցակից հանվել երեք ռուսաստանցիները «Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն կինոթատրոններում էՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանու անդամներն արդեն իսկ 2 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ումԱրտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ Նոր հրահանգ. փոստատարները ստուգում են` ո՞ղջ է, թե՞ մահացածԲաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու նիստում Բակո Սահակյանը պատասխանել է դատախազների հարցերին Ոստիկանները եկել են ԱԺ՝ տուգանելու Գառնիկ ԴանիելյանինՄագնիսական փոթորիկներ այսօր` մարտի 14-ին. ի՞նչ կլինի վաղը, ճնշում, գլխացավեր...Գազ չի լինի՝ մարտի 19-ին, 20-ին և 24-ին տասնյակ հասցեներում Գյումրիի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհին տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցՇախմատի ԵԱ․ Հայաստանն ունի 10 մասնակից Հրդեհ օդանավակայանում․ ինքնաթիռն այրվել է Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Որոշ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Թրամփը չի երկարաձգել ռուսական էներգառեսուրսների վճարումների լիցենզիան Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սագանակի Եղանակը կտրուկ կփոխվի«Կանխատեսել են Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնում Ադրբեջանին» «Ռուսաստանը կարող է վերակենդանացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը» Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներԻնչ կարևոր բացահայտում է արել Reuters-ը G7-ի գագաթնաժողովի վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է Փաշինյանը մտադիր է ստորագրել կապիտուլյացիոն ակտը ՌԴ–ում 2–ամյա երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումիցTikTok–ը մինչև 16 տարեկաններին կհիշեցնի, որ պետք է քնել․ BFM Ռոբերտ Քոչարյանը նոր ուժ է ձևավորում Արթուր Աբրահամը պարտության մատնելով ամերիկացի Lայուան Սայմոնին պաշտպանել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը․ պատմության այս օրը (14 մարտ) Որն է Մեծ Պահքի խորհուրդը, ինչ անել Այո տալու ենք․ Փաշինյանը՝ Ադրբեջանին Մեղրիով տարածք տալու մասինԽոշոր հրդեհ, «ՎիԷլՎի» խանութի տարածքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրիցԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցումը Տասնյակ հասցեներում լույս չի լինիԿյանքից հեռացել է Ալբերտ Ղուլյանը Օդանավակայանում American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռ է բռնկվելԱննախադեպ աճ՝ տարադրամի շուկայումՈղբերգական գիշեր՝ Շիրակում․ զոհ և վիրավոր կա Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ․ «Ժողովուրդ» Նախադեպը չունեցող կառավարություն․ «Հրապարակ» Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ «Ժողովուրդ» Բաքուն ածանցյալ պահանջներ ունի․ «Հրապարակ» Գյումրիում մեկնարկած ՔՊ դրամահավաքը իրականացվել է անկանխիկ եղանակով․ գումարի չափը դեռ հայտնի չէ․ «Ժողովուրդ» Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից գերիների հետ կապված․«Հրապարակ» Zeekr-ը ցուցադրել է իր առաջին հիբրիդային քրոսովերը (լուսանկարներ) ՌԴ-Բելառուս հարաբերությունները բառի բուն իմաստով եղբայրական են և կարող են օրինակ լինել այլ երկրների համար. Պուտին
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը