Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն կինոթատրոններում է

ՄՇԱԿՈՒՅԹ

«Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան կինոնկարը, որն անտարբեր չի թողնում  հանդիսատեսին և քարոզում է սիրել գիրն ու գրականությունը, լինել համարձակ ու հույսը չդնել ոչ ոքի վրա, այսուհետ հնարավոր է դիտել կինոթատրոններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 13-ին «Կինոմոսկվա»-ում:

Կինոնկարում դպրոցի գրադարանավար Վաչիկն ինչ-որ հրաշքով անհետանում է, և նրա փոխարեն մեր աշխարհում է հայտնվում Դոն Կիխոտը։ Այդ ամենի միակ ականատեսը տասներկուամյա Հայկն է, որը պետք է բացահայտի այդ տեղափոխության գաղտնիքը, հասկանա, թե ինչ առեղծվածային գիրք է հանձնել իրեն Վաչիկն անհետանալուց առաջ ու թե ինչու է դպրոցի նորանշանակ տնօրեն Կոգովյանն ամեն գնով փորձում գտնել Վաչիկին ու նրա առեղծվածային գիրքը։ 

Մկրտիչ Արզումանյանը, որը մարմնավորում է Դոն Կիխոտին, ընդգծեց՝ կինոնկարի առաջին մասը՝ «Մի անգամ դպրոցում»-ը, շատ է սիրվել, ուստի ցանկացել են երկրորդ մասը նկարահանել։ «Կերպարս շատ եմ սիրում, որովհետև Դոն Կիխոտը միշտ է ինձ հետաքրքրել։ Նա դրամատիկ հերոս է, բայց այս նախագծում որոշեցինք մի փոքր այլ մոտեցում ցուցաբերել, այլ տեսանկյունից նրան ներկայացնել։ Կարծում եմ՝ լավ է ստացվել, հույս ունեմ, որ հանդիսատեսը կսիրի ֆիլմը, և այն երկար կյանք կունենա»,-նշեց դերասանը։

Նրա խոսքով՝ կինոնկարը բազմաթիվ հաղորդագրություններ ունի, ասելիք և չի բացառվում, որ շարունակություն ունենա։  «Ամենակարևոր ուղերձը սերն է դեպի գրքեր, խոսվում է նաև այլ կարևոր արժեքների մասին»,-ասաց նա։

Արզումանյանը խոստովանեց, որ նկարահանումները դժվար, երբեմն ծանր պայմաններում են անցել։  Ամռան ամենաշոգ օրերին են աշխատել՝ գրիմով, տաք հագուստով։ «Դժվար է, բայց, երբ ընթացքը հաջող է, երբ որոշ բաներ ինքդ ես հավելում կերպարին, հարստացնում ես հետաքրքիր գրված սցենարն ու սյուժեն, ոգևորվում ես, խոչընդոտներն ու բացասական երևույթները չեն ազդում վրադ, ուղղակի ուրախ գնում ես տուն ու լիցքավորված վերադառնում նկարահանման հրապարակ, որպեսզի ևս մեկ ճանապարհ անցնես»,-ասաց դերասանը։

Ֆիլմում խաղում են նաև Վահագն Գալստյանը, Սամսոն Ստեփանյանը, Անահիտ Մանուկյանը, Նիկոլ Ղուկասյանը, Արա Սարգսյանը։ Կինոնկարը նկարահանվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի աջակցությամբ։ Բեմադրող ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, բեմադրող օպերատորը՝ Հովհաննես Պողոսյանը, սցենարը՝ Նարեկ Ավագյանի։ 

Ավագյանի խոսքով՝ ֆիլմի առաջին մասն ավելի նեղ թեմաներ է շոշափում, այն պատմում է հերոսության, ընկերության մասին, բայց հիմնական առանցքը գիրքն է։ «Ասելիք դեռ կար, ուստի որոշեցինք շարունակել ֆիլմն ու ավելի շատ խոսել ազգայինի մասին, դա շեշտել։ Հույս ունենք, որ մեր ասելիքը, որը փորձել ենք գեղեցիկ մատուցել, տեղ կհասնի»,-ասաց Ավագյանը։

Անդրադառնալով դերասանական կազմին՝  նա տեղեկացրեց, որ երկրորդ մասում առաջին ֆիլմից դերակատարներ գրեթե չկան, ինչի համար սցենարիստը ցավում է, քանի որ շատ սիրում է բոլորին։ «Առաջին ֆիլմի դերակատարներն արդեն մեծ են, իսկ իրադարձությունները դեռ դպրոցականներին են վերաբերում։ Ունենք նոր ուսուցիչներ, նոր աշակերտներ, որոնք տասը կամ տասնմեկ տարեկան են, որոնց միջոցով հորդորում ենք չհանձնվել։ Մեր խնդիրները պետք է մենք լուծենք և ուրիշ ոչ ոքի վրա հույս չդնենք»,-շեշտեց Ավագյանն ու հավելեց՝ իր խիղճը հանգիստ է, քանի որ լավ նպատակով են ստեղծել ֆիլմը, որում կա ծիծաղ, հուզմունք։ Նրա համոզմամբ՝ ո՛չ երեխաները կձանձրանան այն դիտելիս, ո՛չ ծնողները։

Ֆիլմի ստեղծագործական անձնակազմը փաստում է՝ «Մի անգամ դպրոցում» առաջին ֆիլմը նկարահանվել է շատ դժվար ժամանակներում՝ քովիդի համաճարակի շրջանում, սակայն այն դարձել է մեր օրերի առաջին դաստիարակչական կինոնկարը՝ ունենալով մեծ հաջողություն և ներկայացնելով իրական հերոսի կերպարը։ Ավելին՝ ֆիլմը համացանցում ունեցել է 4,6 միլիոն դիտում, նպաստել դպրոցական և համայնքային գրադարաններում այցելուների աճին՝ խթանելով ընթերցանությունը։ 

Երկրորդ մասը ևս կրթական, դաստիարակչական, մարդկային արժեքների մասին կինոնկար է՝ էլ ավելի մեծ մասշտաբի ու որակի։ Կինոնկարի ստեղծողներն արդեն երկրորդ անգամ իրականացնում են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ «Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրել են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոս։ Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214368

Համընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»5-ամյա երեխան մահացել է ատամնաբուժարան այցելելուց հետո․ ՈւկրաինաՆԳՆ-ն հայտարարություն է տարածել կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին «Բազմաչափ աղքատությունն ավելացել է. տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն». «Փաստ»Լույս չի լինի հարյուրավոր հասցեներում՝ մարտի 17-ին և 18-ին Նոր կարգավորումներ՝ երրորդ երկրներից ներմուծված արտադրանքի մասով. «Փաստ»Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ»Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ»Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործել. «Փաստ»Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ. «Փաստ»Պետբյուջեից 25.5 մլն դրամ կտրամադրվի 30 երիտասարդի այցի համար․ «Ժողովուրդ» Ովքեր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա. «Հրապարակ» Հերթական փորձանքը կառավարության կողմից. «Փաստ»ԱՄՆ-ը կվերսկսի GLSDB ռումբերի մատակարարումն Ուկրաինային․ Reuters Բելառուսը Ռուսաստանին խնդրել է երկրորդ ատոմակայան կառուցել Թրամփը սպառնացել է ԵՄ-ից ներկրվող բոլոր ալկոհոլային խմիչքների համար 200% մաքսատուրքեր սահմանել«Հենց խելքս մի քիչ կտրեց, հասկացա, որ սխալ ընտրություն եմ արել». Ջուլիետա Բաբայանը՝ ամուսնալուծության մասինՎաղարշապատում մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է (տեսանյութ) Պուտինն Ուիթքոֆի միջոցով տեղեկություն է փոխանցել Թրամփին. Ուկրաինայում կարգավորման հարցում զգուշավոր լավատեսության հիմքեր կան. Կրեմլ Դոնաթելլա Վերսաչեն շուրջ 30 տարի անց լքում է Versace-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը. հայտնի է՝ ով կփոխարինի նրան ՆԱՍԱ-ն հրապարակել է Blue Ghost զոնդի՝ Լուսնի վրա վայրէջքի բացառիկ տեսանյութը ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ․ «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ գոլի հեղինակ Թրամփի նամակը երեկ երեկոյան հասել է Թեհրան ՌԴ ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն Bloomberg-ը պարզել է ում պահանջով են պատժամիջոցների ցուցակից հանվել երեք ռուսաստանցիները «Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ընտանեկան ֆիլմն արդեն կինոթատրոններում էՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների ընտրանու անդամներն արդեն իսկ 2 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ումԱրտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ Նոր հրահանգ. փոստատարները ստուգում են` ո՞ղջ է, թե՞ մահացածԲաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու նիստում Բակո Սահակյանը պատասխանել է դատախազների հարցերին Ոստիկանները եկել են ԱԺ՝ տուգանելու Գառնիկ ԴանիելյանինՄագնիսական փոթորիկներ այսօր` մարտի 14-ին. ի՞նչ կլինի վաղը, ճնշում, գլխացավեր...Գազ չի լինի՝ մարտի 19-ին, 20-ին և 24-ին տասնյակ հասցեներում Գյումրիի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհին տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցՇախմատի ԵԱ․ Հայաստանն ունի 10 մասնակից Հրդեհ օդանավակայանում․ ինքնաթիռն այրվել է Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Որոշ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Թրամփը չի երկարաձգել ռուսական էներգառեսուրսների վճարումների լիցենզիան Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սագանակի Եղանակը կտրուկ կփոխվի«Կանխատեսել են Քոչարյանի ու Սարգսյանի արտահանձնում Ադրբեջանին» «Ռուսաստանը կարող է վերակենդանացնել Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը» Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներԻնչ կարևոր բացահայտում է արել Reuters-ը G7-ի գագաթնաժողովի վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ-ն ողջունում է Փաշինյանը մտադիր է ստորագրել կապիտուլյացիոն ակտը ՌԴ–ում 2–ամյա երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումիցTikTok–ը մինչև 16 տարեկաններին կհիշեցնի, որ պետք է քնել․ BFM
Ամենադիտված