Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակտիվորեն ընթացող աշխարհաքաղաքական վերաձևումների արդյունքում առաջիկայում պարզ կդառնա նաև Հարավային Կովկասում ստեղծվող պատկերը, թե այս տարածաշրջանը որ ուժի ազդեցության ներքո է հայտնվելու։ Թեպետ հիմա արդեն իսկ պարզ է, որ նախկինում եղած ստատուս քվոն խախտվել է։ Եթե նախկինում տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո, ապա Արցախյան պատերազմից հետո ծանրացել է Թուրքիայի ազդեցությունը։ Ու այսպես շարունակվելու դեպքում մեր ամբողջ տարածաշրջանը մի օր էլ կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո։

Իսկ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, բայց որպեսզի թուրքական կողմը հաջողացնի իր պանթուրքական ծրագրերն ամբողջապես իրականություն դարձնել, պետք է լուծի նաև Հայաստանի հարցը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման խնդիրը, որի միջոցով Թուրքիան առանց խոչընդոտների՝ մաքսային ու այլ վերահսկողական գործընթացների, կարող է կապվել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում Թուրքիան կարող է հարկ եղած ժամանակ սպառազինությունների այնպիսի չափաբաժին մատակարարել Ադրբեջանին, որքան կամենա, իսկ դա էլ հետագայում հնարավորություն կտա իր ազդեցությունն ու ռազմական կշիռը ընդլայնել ու տարածել դեպի Միջին Ասիա։

Իհարկե, Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն այն չպետք է լինի մեր դիրքերի հաշվին՝ պարտվողականության և զիջողականության շրջանակներում։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն իրենց պարտվողականությամբ և թուրք-ադրբեջանական պահանջներին ամեն անգամ ընդառաջ գնալով՝ հիմքեր են ստեղծում մեր պետականության կազմաքանդման համար։ Եվ պարտադիր չէ, որ այն լինի արագ ընթացող գործընթաց։ Տարիների, նույնիսկ տասնամյակների արդյունքում կարող են դրվել Հայաստանի կազմաքանդման հիմքերը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիները» «վերադառնան» Հայաստան։ Այդպիսով քիչ-քիչ փորձեր կձեռնարկվեն Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ներկայությունն ավելացնելու ու հայերի արտագաղթին նպաստելու համար, իսկ ապագայում իրենց ձայները կդառնան վճռորոշ։ Այսինքն, Հայաստանի ապագայի մասով Թուրքիայի հետ հույսեր կապելը լիովին դառնում է անիմաստ։

Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա ինչքան էլ թուրքական տնտեսությունը խոշոր է, այն չի կարող մեզ այնպիսի մրցունակ գներով ռեսուրսներ մատակարարել, ինչը հիմա Ռուսաստանն է անում։ Հենց Թուրքիան ինքն է շահագրգռված Ռուսաստանից գազ և այլ հումքային ապրանքներ ստանալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ երբ թուրքական էժան ապրանքները հեղեղեն մեր շուկան, հայկական արտադրողները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, մեծ խնդիրների առաջ կկանգնեն։ Տնտեսության որոշ ուղղություններով փլուզում կարող է տեղի ունենալ, իսկ թուրքական կապիտալը կարող է գերիշխող դառնալ Հայաստանում։

Տարածաշրջանային զարգացումների մյուս տարբերակը Ռուսաստանի հետ համագործակցության խորացումն է ու ռուսական ազդեցության ուժեղացումը։ Առանց այն էլ Հայաստանը բազմաթիվ ինտեգրացիոն խողովակներով կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսական կողմում պետք է հաշվի առնեն, որ եթե Հայաստանում Թուրքիան ու Ադրբեջանը գերակայություն ստացան, ապա Ռուսաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այև հենց իր տարածքում՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ կարող են ակտիվանալ սեպարատիստական ձգտումները ու ստեղծվել տարբեր գրոհային ու ահաբեկչական խմբավորումներ։

Ռուսաստանի հետ կապերի սերտացումը Հայաստանին ամենաձեռնտու տարբերակն է՝ հատկապես այն պարագայում, երբ ռուսական կողմը Հայաստանում Արցախյան պատերազմից հետո իմիջի վերականգնման խնդիր ունի։ Նախ՝ հանրային տրամադրություններում Ռուսաստանի դրական կերպարը դեռևս պահպանվում է, քաղաքացիների 32 տոկոսը մեր հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կապում է հենց Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ՝ հայ և ռուս ժողովուրդներին կապում են պատմական անցյալն ու քաղաքակրթական արժեքները, այդ թվում և հատկապես՝ քրիստոնեությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե Ռուսաստանը Հայաստանի միջոցով փակում է Թուրքիայի ճանապարհը, ապա հնարավոր է դառնում ժամանակի ընթացքում լուծել նաև Ադրբեջանի հարցերը ու Հարավային Կովկասում վերականգնել սեփական ազդեցությունը։

Մյուս խոշոր ուժը, որ մեր տարածաշրջանում ազդեցություն ունի, Եվրոպան է, բայց ԵՄ-ն այսօր շատ լուրջ ներքին ու արտաքին պրոբլեմների առաջ է կանգնած, որոշ հարցերի շուրջ խորանում են տարաձայնությունները։ Այս դեպքում դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ի վիճակի է լինելու իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում և Վրաստանին ու Հայաստանին իր կազմ ընդունել։ Ճիշտ է՝ քաղաքակրթական արժեքների մասով Հայաստանը որևէ խնդիր չունի ԵՄ-ի հետ, դրա համար էլ հանրության շրջանում դրական տրամադրվածություն կա նաև Եվրոպայի նկատմամբ, սակայն ԵՄ-ն՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, գործնական հողի վրա ներկա չէ մեր տարածաշրջանում, ինչպես Ռուսաստանի դեպքում է։ Անկասկած, շատ դրական է, որ Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը խորանում է, բայց Ֆրանսիան ևս ի վիճակի չէ Հայաստանում գործնական առումով ներկայություն ունենալ, բացի որոշակի ազդեցության դաշտ ստեղծելուց։

Մյուս խոշոր խաղացողն Իրանն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ դրականորեն են զարգացել։ Քիչ հավանական է, որ մեր ամբողջ տարածաշրջանը հայտնվի Իրանի ազդեցության ներքո, բայց Թեհրանի գլխավոր խնդիրը մնում է Հարավային Կովկասում թուրքական ազդեցությանը դիմակայելը, քանի որ պանթուրքական ծրագրերի զարգացման արդյունքում կարող է դրվել նաև Իրանի կազմաքանդման և Հարավային Ադրբեջանի թյուրքախոս բնակչության շրջանում անջատողական ձգտումներն արագացնելու հարցերը։ Դրա համար էլ Իրանը կոնկրետ դեմ է արտահայտվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», միևնույն ժամանակ դեմ չէ Հայաստանում ռուսական ներկայությանը, քանի որ այն ևս կանխում է թուրքական ներթափանցումը տարածաշրջան։

Մյուս կողմից էլ՝ Իրանը լիուլի հնարավորություններ ունի Ադրբեջանում իրավիճակ փոխել ու այն գցել իր ազդեցության ներքո։ Դրա համար անհրաժեշտ պայման է կրոնական գործոնը, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, ուստի Իրանը կարող է իսլամական հեղափոխությունը տարածել Ադրբեջանի վրա ու իշխանափոխություն իրականացնել։ Պատահական չէ, որ Ալիևի վարչակազմը պարբերաբար ձեռնամուխ է լինում շիա կրոնականներին ձերբակալելու գործին։ Ու դրսի ուժերը կարևորում են այս հանգամանքը, դրա համար էլ Ադրբեջանին դիտարկում են որպես հակաիրանական պլացդարմ, որին պետք է աջակցել ընդդեմ Իրանի։ Ու այդ շրջանակներում է, որ Արևմուտքից աչք են փակում Ադրբեջանի կողմից իրագործվող հանցանքների ու մարդու իրավունքների խախտումների առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես պետք է դուրս գամ փողոց, այդ կոչումն ունեմ, որ փոխեմ այս իրավիճակը, պայքարել է պետք․ Բագրատ ՍրբազանՎիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին. ՌուբիոiPhone-ը բոլորովին նոր թանկարժեք մոդել կթողարկի Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Դու նայում ես 38 տարեկան կնոջդ, ու տեսնում, որ նրա աչքերի մեջ նույն փայլը չէ, ինչ երիտասարդ աղջիկների». Արամ Մելիքյանը՝ տարիքային կրիզիսի մասին Վրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա կնվազի 3-5 աստիճանով Մենք պետք է խնդրենք Յամալին շարունակել վայելել ֆուտբոլը՝ անելով այն, ինչ սիրում է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել հյուրանոցի հյուրերի և աշխատակիցների նկատմամբ․ նրան ձերբակալել ենԱրցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ․ Sputnik Ինչ է Թրամփը խոստացել անել մարտի 17-ին Երևանում հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել․ նա ձերբակալվել է Տրանսպորտի գինը կդառնա՞ 100 դրամ (տեսանյութ) Թուրք փորձագետը գնահատել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ (լուսանկարներ) 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի․ վերջինս հոսպիտալացվել է Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին» Ես պետք է դուրս գամ փողոց, պայքարել է պետք․ Բագրատ Սրբազան Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Երևանի տեսարժան վայրերը. ի՞նչ կարելի է տեսնել Հայաստանի մայրաքաղաքում Գազանջատում՝ մարտի 19-ինԱմերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում Հարված արևմտամետներին. Փաշինյանը հավատարմության նոր երդումներ է տալիս Պուտինին 40-ամյա Ռոնալդուն 928-րդ գոլն է խփել կարիերայում Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունիՇունը հոշոտել է վեցամյա երեխայի․ ՌԴԲրիտանական հետախուզությունը Հարավային Կովկասը շրջում է Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի դաշնակիցներն օղակում են Իրանին հյուսիս-արևմուտքից Մեքսիկայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 20-րդ դարի հանրահայտ ծաղրածուն․ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային. պատմության այս օրը (15 մարտ)Իշխանության անբարո դիմագիծը նոր չէ, Բաքվի դեմ հայցերի հետքաշման ներքո մարդկային ճակատագրերի հարց կա. Տիգրան Աբրահամյան Նախ՝ Նիկոլին պետք է հեռացնել. Ադրբեջանի էլ ի՞նչ պահանջներ է նա պատրաստ կատարել. «Փաստ»Ջուր չի լինիՌուսաստանը կվերակենդանացնի՞ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը և ի՞նչ ձևաչափով. «Փաստ»Անոմալ տաքից՝ կտրուկ ցուրտ․ առաջիկա օրերի եղանակը «Ուժ տվողը Շիրազս է, նա մեր տան մինուճարն էր». լեյտենանտ Շիրազ Սանասարյանն անմահացել է Թալիշում. «Փաստ»Պատմական բարձր․ փոխարժեքն՝ այսօրՀարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ»40 օրական Դավիթ Մ․-ն մահացել էՀամընդհանուր հայտարարագրման «պարանը»՝ հանրության կոկորդին. «Փաստ»5-ամյա երեխան մահացել է ատամնաբուժարան այցելելուց հետո․ ՈւկրաինաՆԳՆ-ն հայտարարություն է տարածել կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին «Բազմաչափ աղքատությունն ավելացել է. տպավորություն է, որ կառավարությունը խուճապի մեջ է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ վիճակում է իրականում բյուջեն». «Փաստ»Լույս չի լինի հարյուրավոր հասցեներում՝ մարտի 17-ին և 18-ին
Ամենադիտված
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը